Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«ՄԻՏՔ» ՀԿ-ն և «Երիտասարդների Ձայնը» Միավորումը մեկնարկում են «Երիտասարդների Ձայնը համախմբման միջոցով» ծրագիրը


«ՄԻՏՔ» ՀԿ-ն և «Երիտասարդների Ձայնը» Միավորումը մեկնարկում են «Երիտասարդների Ձայնը համախմբման միջոցով» ծրագիրը, որի նպատակն է “Youth Voice” երիտասարդական ցանցի ընդլայնումը և հզորացումը, որը կիրականացվի «Երիտասարդների Ձայնը» Միավորման ռազմավարության մշակմամբ, երիտասարդական խմբերի/համայնքների միջև հաղորդակցության բարելավմամբ, լսարանի մեծացմամբ, անդամ կազմակերպություններին տրամադրվող ծրագրային և ենթադրամաշնորհային աջակցությամբ։


«Երիտասարդների Ձայնը» Միավորումը ստեղծվել է 2020թ-ի փետրվարին «ՄԻՏՔ» ՀԿ-ի կողմից։ Միավորմանը անդամակցում են ՀԿ-ներ և նախաձեռնություններ Արարատի, Արմավիրի,Կոտայքի, Լոռու մարզերից և Երևանից։ Անդամ կազմակերպությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ծանոթանալ այստեղ։

Միավորման նպատակներն են.

        Բարձրացնել երիտասարդների դերը հայաստանյան որոշումների կայացման գործընթացներում՝  խթանելով երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը,

       Նպաստել Ժողովրդավարական արժեքների տարածման, ամրապնդման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներին,

        Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում դրական փոփոխությունների հասնելը։

Ծրագրի շրջանակներում Արմավիրի, Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում գործող ՀԿ-ները և նախաձեռնությունները կարող են միանալ “Youth Voice” երիտասարդական ցանցին, որը հնարավորություն կտա

       Դրական ազդեցություն ունենալ համայնքի և մարզի զարգացման մեջ,

       Դիմել փոքր դրամաշնորհային ծրագրերի,

       Ձեռք բերել ինստիտուցիոնալ կայունություն,

       Օգտվել Միավորման մեդիառեսուրսներից,

       Խթանել քաղաքացիական կրթությունը մարզերում,

       Բարձրացնել շահառու երիտասարդների ձայնը տարբեր հարթակներում,

       Ունենալ սեփական ներդրումը ՀՀ-ում երիտասարդների տեղի և դերի արժևորման գործում։

 

Ծրագիրը իրականացվելու է երկու փուլով

   Առաջին փուլում տեղի է ունենալու նոր անդամների ընտրություն վերը նշված մարզերից, այնուհետև մյուս անդամների հետ միասին անցկացվելու են օնլայն տեսադասեր՝ ծրագրերի մշակման, ֆոնդհայթայթման և արդյունավետ կառավարման թեմաներով, ինչպես նաև կլինեն բանախոսություններ, որոնց ժամանակ ՀԿ ոլորտի փորձառու մասնագետները կկիսվեն իրենց փորձով։ Միավորման հետագա քայլերի և ռազմավարական պլանավորման համար տեղի կունենան արդեն օֆֆլայն(կախված համաճարակային իրավիճակից) հանդիպումներ։ 

   Երկրորդ փուլում Միավորման անդամները իրենց կողմից ընտրված թեմատիկ ուղղություններով կդիմեն դրամաշնորհային ծրագրերի։

Դրամաշնորհային ծրագրերի ուղղություններն են

1.  Համայնքային խմբերի և կազմակերպությունների ինքնուրույնության և կայունության ապահովում՝ առկա աշխատանքային տարածքների հզորացմամբ(վերանորոգում, տեխնիկական կամ գույքային հագեցվածություն), որոնք բացի երիտասարդական միջոցառումների իրականացման վայր լինելուց, կծառայեն որպես երկխոսության և համագործակցության հարթակ ՏԻՄ-երի հետ,

2.      Խորհրդատվական հարթակների ստեղծում, որտեղ ընդգրկված փորձառու մասնագետները մենթորինգի և գործնական պարապմունքների միջոցով համայնքի երիտասարդներին, երիտասարդական խմբերին ու ՀԿ-ներին կօժանդակեն սոցիալ-ձեռնարկատիրության գաղափարների մշակման և ծրագրերի կազմման ընթացքում,

3.      Համայնքային խնդիրների շուրջ(տրանսպորտ, ենթակառուցվածքներ, համայնքային ծառայություններ և այլն) հանրային քննարկումներ, առաջարկությունների պատրաստում, քաղաքացիական մասնակցության խթանում,

4.      Միջհամայնքային երիտասարդական խմբերի կամ ՀԿ-ների համագործակցությամբ մարզային ծրագրերի իրականացում, որոնք կներառեն այս երեք բաղադրիչներից առնվազն մեկը

        իրազեկողական միջոցառումներ՝ քաղաքացիական ակտիվիզմ և մասնակցություն, քննադատական մտածողություն և մեդիագրագիտություն թեմաներով,

        մարզի տուրիստական գրավչության բարձրացում մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպմամբ (տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլն),

       երիտասարդների աշխատանքային հմտությունների՝ հաղորդակցություն, բանակցություններ, առաջնորդություն, թիմային աշխատանք, ինչպես նաև գործնական՝ CV և մոտիվացիոն նամակ գրելու հմտությունների բարելավում։

Դրամաշնորհների առավելագույն չափը կազմում է` 1000 EUR, իսկ տրվող նվազագույնը 400 EUR է։ Կտրվի նաև այլ աղբյուրներից համաֆինանսավորման հնարավորություն։

 

Այսպիսով պայմանները հետևյալներն են

    Հանդիսանալ Արմավիրի, Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում գործող ՀԿ կամ նախաձեռնություն,

    Ունենալ հասարակական գործունեության առնվազն 2 ամսվա փորձ,

    Կանոնադրությամբ(ՀԿ-ների համար) կամ արդեն իսկ հրապարակված գործունեության նպատակներում(Նախաձեռնությունների համար) հանդիսանալ երիտասարդական կամ երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող Կազմակերպություն/Նախաձեռնություն։

 

Միավորման անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ փաստաթղթերը

   Անդամակցության դիմում
   Հարցաթերթիկ

 

Լրացված փաստաթղթերը անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 21-ը ուղարկել youthvoice.am@gmail.com  էլ փոստին։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր պաշտոնական էլ փոստին կամ ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077468143։

 

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել