Ինչպես ֆիլմում,
այնպես էլ իրական կյանքում մեր կողքին ապրող մարդիկ, հավատարիմ մնալով իրենց երազանքին,
անցնում են մի ճանապարհով , որով դժվար է առաջ ընթանալը։ Թավշյա հեղափոխությունից անմիջապես
հետո՝ 2018 թվականի ամռանը, «իրենց երազանքի ճանապարհ»-ը ընտրելով , հավատը վերականգնած
ու նոր եռանդ ստացած, մի խումբ մարզաբնակ երիտասարդներ վճռեցին`իրենք են համայնքի խնդիրներ
լուծողն ու ապագան կերտողը: Հենց այսպես էլ ստեղծվեց «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը,
որն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել և շարունակում է իրականացնել մի շարք
ծրագրեր՝ նպաստելով հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը: Այժմ, երբ
«երազանքի ճանապարհ»-ի կեսն հաղթահարված է , կազմակերպության նախագահ Լևոն Չուկակլյանի
և կրթական ծրագրերի ղեկավար Ելենա Հարությունյանի հետ վերհիշեցինք «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպության ստեղծման պատմությունը։ «ՄԻՏՔ»-ը հապավում է ՝ Մասնակից, Իրավապահ, Տեղեկացված Քաղաքացի, սակայն կազմակերպության անվանման բացատրությունն այսօր հայտնի է քչերին ։ Հարցին , թե հասկացություններից յուրաքանչյուրն ինչպես է կապվում կազմակերպության գործունեության հետ , Լևոն Չուկակլյանը առանձնացնում է , երբ նկատեցին, որ անվան տառերը հանդիսանում են սկզբնատառեր իրենց համար հիմնաքարային հանդիսացող գաղափարների համար՝ ընտրությունը ակնհայտ դարձավ ։ - «Մասնակից բառը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակից լինել իր համայնքային կյանքին: Երկրորդ հասկացությունը խորհրդանշում է մեր համոզմունքը առ այն, որ քաղաքացին ինքը պետք է լինի իր իրավունքների պաշտպանը: Տեղեկացված լինելը մեր օրերում համարում ենք կարևորագույն հանգամանք, քանզի առանց դրա անհնար է լինել մասնակից կամ իրավապահ: Քաղաքացի տերմինը ընտրված է առանձնացնելու կոչումը, որը չի սահմանափակվում անձնագրային նշումներով, այլ պարտավորեցնում է մարդուն պայքարել հանուն իր բնակավայրի բարօրության» ,- նշեց Լևոնը։
«Սոցիալական արձագանքները բավականին
դրական և ոգևորիչ են լինում»,- կրթական ծրագրերի ղեկավար Ելենա Հարությունյան Կրթական
ծրագրերի ղեկավար Ելենա Հարությունյանը, խոսելով կազմակերպության ծավալած գործունեությունից
, ընդգծում է , որ համագործակցում են Արմավիր, էջմիածին, Աբովյան, Չարենցավան, Սպիտակ,
Վեդի և Արտաշատ համայնքների հետ ։ Ունենալով մեծ հարթակ՝ կարևոր է անրադառնալ նաև համայնքներում
իրականացվող աշխատանքների ընթացքում ձևավորված հասարակական արձագանքին ։ Խոսելով այս
մասին Ելենան առանձնացնում է ․
- Սոցիալական արձագանքները բավականին դրական և ոգևորիչ են, քանզի, եթե նախկինում նշված բնակավայրերում տիրում էր պասիվություն, հիմա արդեն մեր ծրագրերի շնորհիվ, ունենք հասարակական կյանքի ակտիվության տեսանելի ցուցանիշների բարելավում։
Կազմակերպությունն
իր գործունեության ընթացքում հասցրել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց մասին խոսելիս
Լևոնի դեմքին հայնտվում է ժպիտ , որն էլ փաստում է ՝ ծրագրերի գրանցած արդյունքերը
նախևառաջ սեփական հաղթանակներն են ։ Պետք է նշել, որ նախկինում իրականացվել է «Մասնակից
քաղաքացի» դասընթացների շարքը , որն ըստ Լևոնի, նպաստել է երիտասարդների դերի արժևորմանը
համայնքի զարգացման և հանրային քաղաքականության իրականացման գործընթացներում: Հաջողություն
է գրանցել նաև «Տեղական ժողովրդավարություն ակտիվիզմի միջոցով» ծրագիրը, որի ընթացքում
բանախոսել են պետական ինստիտուտներից , քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ
։ Ծրագրի շրջանակներում քննարկվել են այնպիսի թեմաներ , ինչպիսիք են ծրագրերի կառավարում
(project management), ,PR, ֆոնդհայթհայթում, ՏԻՄ-եր: Ներկայումս իրականացվում է «Քաղաքացիական
Միտք» դպրոցը, որը ներառում է դասընթացներ քաղաքագիտությունից, միջազգային հարաբերություններից:
Հարցին , թե ինչպիսի կրթական նախաձեռնություններ են սպասվում ապագայում , կազմակերպությունում
ոլորտի պատասխանատու Ելենան պատասխանում է ․
- Մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերը միտված են քաղաքացիական գիտակցության և ներգրավվածության աստիճանի բարձրացմանը: Կարծում եմ, որ հետագայում իրականացվելիք ծրագրերը ուղիղ համեմատության մեջ կլինեն տարբեր բնակավայրերում առկա խնդրների հետ ։ Ինչ վերաբերում է ծրագրերում ներգրավված երիտասարդ մասնակիցներին, ապա կազմակերպությունը ունի հստակ կողմնորոշիչներ ՝ ինչպես ընտրել նրանց։ Ներկայումս թիրախային խումբը 16-30 տարեկան երիտասարդներն են ։
- Նրանք տեղեկանում են կազմակերպված
միջոցառումներից հիմնականում համացանցի, կամ անձնական շփումների միջոցով: Հարկ է նշել
նաև մեր կողմից դեպի դպրոցներ և քոլեջներ իրականացված այցերի մասին, որոնց արդյունքում
ձեռք ենք բերվել բավականին շատ համակիրներ ,- Ելենա Հարությունյան։ Ներկայումս կազմակերպությունը
նախաձեռնել է «Երիտասարդների ձայնը» հարթակը։ Հարցին , թե ինչը հիմք հանդիսացավ հարթակի
ստեղծմանը , Լևոնը պատճառաբանում է , որ հանրապետական մասշտաբի խնդիրներ լուծելու համար
անհրաժեշտություն է երիտասարդական ներուժի օգտագործումը , որին միտված է լինելու ծրագիրը
։ Սակայն այժմ փակագծերը բացելու ճիշտ ժամանակը չէ ։ Ինչպես նշում է Լևոնը , հարթակը
համախմբելու է Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի մարզերի և մայրաքաղաք Երևանի երիտասարդական
ներուժը։ Հավատարիմ մնալով կազմակերպության գործունեությանը՝ նա վստահեցնում է՝ ծրագիրը,
որը մեծ հնչեղություն է ստացել համացանցում , կծառայի իր հիմնական նպատակին ՝ երիտասարդության
ձայնի հավուր պատշաճի ներկայացմանը ։ Ներկայումս «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը
առանձնացրել է հիմնական սկզբունքներ, որոնցով էլ առաջնորդվում է։ Լևոնն , ով կարևորում
է երիտասարդների ներգրավվածությունը հասարակական կյանքի բարելավման գործընթացում ,
առանձնացնում է կազմակերպության հիմնական գործելաոճը՝ վերականգնել երիտասարդության
ձայնի լսելիությունը և դրա միջոցով դրական փոփոխությունների հասնել: Դեռ հետագա գործունեության
մասին կազմակերպությունում չեն շտապում մտածել ։ Ներկայիս առաջադրված ծրագրերի հաջող
հաղթահարումից հետո կներկայանան նոր գաղափարներով և ներուժով ՝ վստահեցնելու, որ պետք
է հավատալ սեփական ներուժին և ձայնին ։
Որքան էլ լավատեսորեն էինք տրամադրվում կորոնավիրու...
«Մի բուռ արև» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել...
Վահե Աբազյանը պատմում է «Ամուր միասին» բարեգործակա...
Սեպտեմբերի 29-ից սկսեցի զբաղվել կամավորական աշխատա...