Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ամփոփելով 2020 թվականը



2020թ․ ՄԻՏՔ ՀԿ-ի համար լի էր բազմաթիվ իրադարձություններով։ Տարվա մեծ մասը մեր թիմը աշխատել է առանց հանգստի, և ժամանակն է ամփոփել հաջողություններով, ձախողումներով, բեկումնային իրադարձություններով լի տարին։

2020թ․ հունվար-փետրվար ամիսներին մեր թիմը աշխատում էր «Երիտասարդների Ձայնը միավորման» և համանուն մեդիայի ստեղծման ուղղությամբ։ Դա բավականին համարձակ, բայց և անհրաժեշտ քայլ էր մեզ համար, քանի որ շատ լավ էինք հասկանում համահայաստանյան երիտասարդական կոնսոլիդացիա սկսելու անհրաժեշտությունը․ շատ խնդիրներ ընդհանուր են, որոնք պետք է բարձրաձայնվեն միասնաբար և լուծվեն միասնաբար։ «Երիտասարդների Ձայնը» միավորումը երիտասարդական միասնություն ստեղծելու առաջին քայլն էր։
Ապրիլ-մայիս ամիսներին մեր թիմը սկսեց մի նոր նախաձեռնություն․ Ստեղծվեց Հայ Երիտասարդների Հզորացման ֆոնդը, որը իրականացնում էր դրամահավաք Արմավիրում IT կենտրոն՝ IT Hub,  կառուցելու համար։ Ապրելով և կենսագործունեություն ծավալելով Արմավիրի մարզում ՝ զգում էինք՝ համայնքը, համայնքի երիտասարդը կարիք ունի նման նորարարական կենտրոնի, որտեղ կհամատեղի ժամանցը, ուսումը, ձեռք կբերի նոր մասնագիտություն, կունենա աշխատանք․․․ Մենք սիրում ենք ռիսկի դիմել․ այդ նախաձեռնության մեջ կատարեցինք ներդրում 0դր չափով, բայց հսկայական մտավոր ներուժ գեներացրինք։ Ավաղ ստեղծված արտաքին անբարենպաստ միջավայրը՝ համաճարակ, պատերազմ․․․ ձախողեցին մեր պլանները, փոխարենը կդժվարանանք դրամով կամ այլ չափման միավորով արտահայտել այդ ձախողումից ստացված փորձառությունը․ միայն ամփոփենք մի նախադասությամբ՝ յուրաքանչյուր հաջողություն սկսվում է անհաջողություններից․․․։

Արդեն սեպտեմբեր ամսին ավարտվեց «Եվրոպայի ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ մեկնարկած "Fostering Local Democracy through Activism" ծրագիրը, որի արդյունքում իրականացվել էր համայնքային խնդիրների մոնիթորինգ Արմավիրում, Էջմիածնում, Աբովյանում, Չարենցավանում և Սպիտակում։ Մոնիթորինգի արդյունքում վերհանված համայնքային խնդիրների շուրջ կազմակերվել է հանրային քննարկումներ։ 5 համայնքների ՏԻՄ-երին ներկայացվել են խնդիրների լուծման մեխանիզմ-առաջարկներ, որոնց մեծ մասը ընդունվել են։ Ծրագրի շրջանակներում ամենամեծ հաջողությունն ենք համարում երիտասարդական նախաձեռնությունների կողմից վերհանված խնդիրները, խնդիրների լուծման առաջարկների ընդունումը և նախաձեռնություն-ՏԻՄ համագործակցության մշակույթի զարգացումը․ Ասվածի լավագույն օրինակը Ապագայի Սպիտակ երիտասարդական նախաձեռնության աշխատանքն է։

Դեռ փետրվարից գործող Երիտասարդների Ձայնը միավորումը ընդլայնեց իր աշխարհագրությունը տարվա երկրորդ կեսին ՝ բացի Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Լոռիից և Երևանից ընդգրկելով Տավուշը և Գեղարքունիքը։ Միավորման անդամ կազմակերպությունները իրականացրին ՄԻՏՔ ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրեր, որի արդյունքում՝ Նոր Երզնկա համայնքում բացվեց Երազէ հակասրճարանը, Սևանումը՝ Նկուղը, Դիլիջանում իրականացվեց համայնքային բյուջեի շուրջ քննարկումներ, Հրազդանում կազմակերպվեցին սոցիալական ձեռներեցության վերաբերյալ դասընթացներ, Արմավիրում բացվեց ԼԱՄՊ հակասրճարան/երիտասարդական կենտրոնը։ Իսկ ահա տարվա վերջին Միավորման անդամների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը թարմացվեց։

Պատերազմական իրավիճակում Կազմակերպության անդամները անհատապես մեծամասամբ իրականացրել են տարատեսակ աշխատանքներ ինչպես թիկունքին, այնպես էլ ճակատին օգնելու նպատակով, իսկ հետպատերազմական իրավիճակում ի շնորհիվ անհատների, Արմավիրի քաղաքապետարանի և Դիակոնիա բարեգործական հիմնադրամի՝ ՄԻՏՔ ՀԿ-ն իր կամավորների հետ միասին կարողացավ հումանիտար օգնության փաթեթներ տրամադրել Արցախից տեղահանված և Արմավիրում ապաստանած շուրջ 120 ընտանիքի (400 անհատ)։ ԼԱՄՊ-ում արցախցի փոքրիկների համար ՄԻՏՔ ՀԿ-ն կազմակերպեց ինտելեկտուալ խաղեր, կինոդիտում և տարվա ավարտին՝ ամանորյա միջոցառում։ 

Իսկ ողջ տարվա ընթացքում Երիտասրդների Ձայնը մեդիան զբաղված էր միավորման կազմակերպությունների, երիտասարդական նախաձեռնությունների աշխատանքի ներկայացմամբ, կրթական, զարգացնող, տեղեկատվական հոդվածների հրապարակմամբ և հակահամաճարակային իրավիճակի լուսաբանմամբ։

Տարին հագեցած էր հաջողություններով և ձախողումներով, գլոբալ և ազգային աղետներով, բայց մեր թիմը վստահ է՝ յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է։

ՄԻՏՔ ՀԿ-ն 2021թ․ շարունակելու է իր ակտիվ գործունեությունը, որը ուղղված է լինելու նաև ՀՀ-ում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը, քանի որ ամենքս թե՛ անհատապես, թե որպես կազմակերպություն պատասխանատու ենք մեր պետության հզորացման, մեր հասարակության զարգացման և մեր ապագայի համար։ 

ՄԻՏՔաշատ տարի ենք մաղթում բոլորին։

 

Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել