Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

ԼԱՄՊ-ում վառվում և իրագործվում են լավագույն մտքերը

 

Չնայած 2020-ը բավականին ծանր և ճգնաժամային տարի էր ՀՀ-ի համար, սակայն Արմավիր քաղաքում ճգնաժամը օգտագործվեց որպես հնարավորություն. արմավիրցի երիտասարդները ստեղծեցին ԼԱՄՊ հակասրճարան/երիտասարդական կենտրոնը։ Կենտրոնը համախմբեց Արմավիրի երիտասարդներին, ովքեր մասնակցեցին արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրման գործընթացին և տարբեր կրթական, ժամանցային նախաձեռնություններին։ Հանուն Արմավիրի երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Սանասար Կատայանի խոսքով՝ « Արմավիրում տևական ժամանակ չի  եղել մի վայր, որտեղ երիտասարդները կկարողանան ազատ և տրամադրող միջավայրում համատեղել ժամանցը, կրթությունը և աշխատանքը, սրանից զատ մեր նախաձեռնությունը մշտապես աշխատել է Արմավիրի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման վրա , որում ԼԱՄՊԸ կունենա  իր մեծ դերը՝ որպես համախմբման և  կարծիքների փոխանակման հարթակ»։

Ինչ վերաբերում է կրթական նախաձեռնություններին՝ ԼԱՄՊ-ում մեկնարկել է Let’s Talk անգլերենի խոսակցական խմբակը, որի նպատակն է բարելավել մասնակից երիտասարդների անգլերենի խոսակցական հմտությունները։ Ապագայում՝ արդեն 2021թ․, նախատեսվում է նաև տարբեր խաղային ակումբների և կրթական դասընթացների իրականացումը։ 

ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկակլյանի խոսքով՝ «Մենք մշտապես համագործակցելով Հանուն Արմավիրի նախաձեռնության-ի հետ , կարևորում և աջակցում ենք նրանց երիտասարդակենտրոն գործունեությունը,եկող տարի ևս ակտիվ աջակցելու ենք Նախաձեռնությանը, օգնելու ենք նրանց շարունակաբար բարձրացնել Արմավիրի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը և մասնակցությունը։
2021թ․ լի է լինելու նոր ծրագրերով, միջոցառումներով։ ԼԱՄՊ-ում վառվում և իրագործվում են լավագույն մտքերը»։

 

 

Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել