Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի հարցազրույցին

Հարցազրույցը լավագույն ճանապարհն է գործատուի մոտ ձեր մասին դրական պատկերացում ստեղծելու համար։ Աշխատանքի ընդունման հարցազրույցին պատրասվելու համար կան մի քանի հիմնական կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Առաջին հայացքից նրանք շատ պարզ են թվում սակայն իրականում ունեն խրթին կողմեր։ Հարցազրույցից առաջ

1. Հարցազրույցի հրավերին պատասխանել հստակ և ուղիղ։ Հրավերի պատասխանն առաջին տպավորություն ձևավորելու առաջին քայլն է։ Ձեր պատասխանի մեջ փորձեք լինել կարճ, բարեհամբույր և սիրալիր։

2. Հետազոտեք կազմակերպության պատմությունն ու գործունեությունը։ Վստահ եղեք, որ գիտեք հաստատության գաղափարախոսության, նպատակների և հետագա պլանների մասին։ Կառուցեք ձեր պատասխանները այս երեք կետերի հիման վրա՝ հեռանկարային երևալու համար։ Այս ստրատեգիան ձեզ կօգնի հասկանալ, թե կազմակերպությանն ինչպիսի աշահատողներ են հարկավոր, և ձեր պատասխաններով կկարողանաք ապացուցել, որ դուք հենց այն աշխատողն եք, որին փնտրում են։

3.Փորձեք մտածել հարցեր, որոնք կարող եք ստանալ գործատուի կողմից և կազմակերպեք «կեղծ» հարցազրույց։ Հարցեր և պատասխաններ նախապատրաստելով՝ կկարողանաք պատասխանել հարցազյույցի ընթացքում տրված հարցերին առանց երկմտելու և կաշկանդվածության։ Իսկ «կեղծ»հարցազրույցը կդարձնի ձեզ ավելի ինքնավստահ։ Այն կաող է անցկացնել ձեր ընկերը, բարեկամը, նա ով նախկինում եղել է ձեր կարգավիճակում։ Feedback (արձագանք) ստանալուց հետո կարող եք լրացնել ձեր բացերը և շտկել հարցերի պատասխանները։

4. Մտածեք հարցեր գործատուին տալու համար: Հարցեր, որոնք կարտահայտեն ձեր հետաքրքությունն ապագա պաշտոնի նկատմամբ։ Օրինակ՝ որքա՞ն են մասնագիտական աճ ունենալու շանսերը տվյալ ոլորտում։


Հարցազրույցի օրը․

Ազդեցիկ տպավորություն ստեղծելու համար ձեր պատասխանները միայն բավական չեն։ Ուշադրություն դարձրեք հետևյալին՝

 1. Ձեր արտաքին տեսքին։ Հագուստը կարող է խոսել ձեր պրոֆեսիոնալիզմի մասին և կարող է բարձրացնել ձեր՝ մրցակցային լինելու շանսերը։ Ձեր հագուստը պետք է լինի կոկիկ, հնարավորինս հանգիստ գույներով, աղջիկների դեպքում խորհուրդ չի տրվում շատ արտահայտիչ շպարվել։ Կանայք պաշտոնական հանդիպումներին և աշխատավայրում կարող են կրել ոչ կարճ կիսաշրջասգեստ և պիջակ։ Իսկ տղամարդկանց համար նախատեսված ստանդարտներն են սպիտակ վերնաշապիկը, դասական տաբատը և պիջակը։

2. Ձեր պատասխանները պետք է լինեն լակոնիկ և դիպուկ։ Հարցերին պատասխանեք 30-90 վայրկյանից ոչ ավել, հակառակ դեպքում հարցազրույց անցկացնողը կարող է կորցնել հետաքրքրությունը ձեր անձի նկատմամբ։ «Պատմեք մեզ ձեր մասին» հարցին պատասխանեք ձեր կյանքից 2-3 պատկերավոր օրինակներով, որոնք լավագույնս կնկարագրեն ձեզ։

3. Օգտագործեք կիրթ բառապաշար։ Խուսափեք ժարգոնային բառապաշարից: Հաճախ օգտագործեք «շնորհակալ եմ», «կխնդրեի» բառերը։ Եղեք ազնիվ ձեր պատասխանների մեջ։ Հստակ կարող եք նշել, թե ինչն է ձեզ դուր գալիս և ինչը՝ ոչ, սակայն մի քննադատեք։ Եվ վերջում չմոռանաք ձեռքսեղման մասին։ Թեև այս «գաղտնի հնարքները» փոփոխական են՝ կախված աշխատանքի բնույթից, սակայն վերաբերվում են ամենահիմնական ու կարևոր կետերին, որոնք գնահատվում են ցանկացած հարցազրույցի ժամանակ։

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել