Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Հարցազրույց «Հայ Երիտասարդների Հզորացման Ֆոնդի» ծրագրերի ղեկավար Լիլի Պետրոսյանի հետ

Youth Voice-ի նախորդ հարցազրույցներից մեկում ներկայացրինք ՄԻՏՔ ՀԿ-ի նոր գաղափարի՝ Armenian Youth Empowerment Fund (AYEF)-ի մասին: Նորաստեղծ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիլի Պետրոսյանը պատմում է իր ակադեմիական կյանքի, աշխատանքային փորձառության, սկզբունքների մասին, ինչպես նաև ներկայացնում է համահայկական ֆոնդի տեսլականը, ֆինանսավորումը և հետագա նպատակները:

 

1. Որտե՞ղ և ինչպե՞ս եք սկսել Ձեր հասարակական-քաղաքացիական գործունեությունը:

Իմ հասարակական գործունեությունը սկսվել է «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» (APY)-ում ծավալած կամավորական աշխատանքից, երբ ընդունվեցի այդ կազմակերպության վեց ամսյա դպրոց: Այն ավարտելուց հետո ընկերներիս հետ սկսեցի «Տեղ ուսանող»-ի նախաձեռնությունը: Նպատակն էր ուսանողի համար ստեղծել գիտական-կրթական միջավայր և տարածք, որտեղ ուսանողը կկարողանա պարապել, սեմինարներ կազմակերպել, քննարկումներ ունենալ իր ընկերների հետ։ Նմանատիպ պրակտիկա կիրառվում է օրինակ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։


2.Պատմեք, Ձեր ակադեմիական կրթության և գործունեության մասին։

Մասնագիտությամբ կովկասագետ եմ. ավարտել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, այժմ սովորում եմ նույն համալսարանի  կովկասագիտության մագիստրոսական ծրագրում: Մասնկացել եմ  մասնագիտական մի շարք ծրագրերի, որոնցից է ՅՈՒՆԻԵՍԿՕ-ի և ՀՀ-ի Մշակույթի նախարարության կողմից ֆինանսասվորվող Հայաստանի համայնքներում «Ոչ-նյութական մշակութային ժառանգության»  գույքագրմանն ուղված ծրագրին, Հարավային Կովկասի հանրապետութուններում երիտասարդական քաղաքականության բարելավմանը և եվրոպական փորձի կիրառմանը Վիլնյուսում։  APY -ի դպրոցի շրջանավարտ հանդիսանալով՝ ունեցել եմ երկշաբաթյա կրթական այց դեպի Վիշեգրադի երեք պետություններ՝ ծանոթանալու վերջիններիս առաջատար համալսարանների՝ Չառլզի, Մատեյ Բելի և Նատոլինի կրթական միջավայրերին և ուսումնասիրելու ուսանողակենտրոնությունը, գիտակրթական միջավայրը տվյալ համալսարաններում։

Բացի ուսանողական փորձի ուսումնասիրություններից՝ այցելեցինք նաև "Prague civil society", "Salto Youth", "Vishegrad fund"-ի գրասենյակներ, որտեղ ծանոթացանք հայ երիտասարդների նախաձեռնողականությանը խրախուսող մի շարք ծրագրերի։ Սույն գիտելիքները նախատեսում եմ օգտագործել նաև նորաստեղծ ֆոնդի զարգացման համար։

 

3. Այժմ, որպես AYEF (Armenian Youth Empowerment Fund) հիմնադրամի ղեկավար ո՞րն է Ձեր աշխատելաոճը։

Անկեղծ ասած, չեմ սիրում ղեկավար բառը : Ղեկավար ասելով, ես հասկանում եմ մենթոր, ով պետք է կարողանա համակարգել թիմի մյուս անդամների աշխատանքը, մոտիվացնել, օրինակ լինել իր անդամների համար,հստակեցնել տեսլականը։ Մեր թիմում յուրաքանչյուրն ունի  ազատ կարծիք արտահայտելու իրավունք, բոլորս բաց ենք առողջ քննադատությունների համար։


4. Իսկ որո՞նք են Ձեր երեք ամենակարևոր հմտությունները, որոնք կօգնեն հիմնադրամի կայացմանը :

Իմ հմտությունների մեջ մշտապես շեշտում եմ ժամանակը ճիշտ կառավարելու կարողությունը։ Երկրորդ կարևորագույն հմտությունս հուզական բանականությունն է (Emotional Intelligence) , իսկ երրորդը թերևս միշտ մոտիվացիա ունենալու ունակությունս։ Մշտապես հետաքրքրված եմ նոր բան սովորելով, որն էլ նպաստում է մոտիվացիա ունենալու կարողությանս։


5. Կարճ նկարագրեք Ձեր աշխատանքային առօրյան։

Առհասարակ մասնագետներն ասում են, որ օրը չպետք է լեցուն լինի բազմաբնույթ առաջադրանքներով, բայց իմ օրը լի է տարբեր իրադարձություններով, դասերով, հետազոտություններով, տարբեր աշխատանքային ծրագրերով և անելիքներով։ Ես առավոտս սկսում եմ օրս պլանավորելով, որը ներառում է․ մասնագիտական հետազոտություններ կատարելը, 1-2 ժամ ադրբեջաներենին կամ վրացերենին տրամադրելը։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ փոփոխություն և առաջընթաց է ունեցել ֆոնդը երեկ, և ինչ պետք է անենք այսօր։


6. Նշեք, խնդրում եմ հիմնադրամի թիրախային անելիքները և նպատակները։

Ֆոնդի անվան կարևորագույն բաղադրիչը Empowerment/Հզորացում բառն է, և սա ընկած է ֆոնդի աշխատանքի հիմքում՝  լինելով մեր գաղափարախոսության առանցքը։ Մեր նպատակը երիտասարդների տարբեր կարողությունների, այդ թվում, ձեռներեցության զարգացումը, որը կնպաստի նրանց սոցիալական կայունությանը։

Ֆոնդը նպատակ ունի նաև զարգացնել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդական կապը, նպաստել երիտասարդական նախաձեռնությունների և կազմակերպությունների զարգացմանը և համագործակցությանը։ Մենք կարևորում ենք քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող անհատներից կազմված հասարակության անհրաժեշտությունը, ուստի ֆոնդը պատասխանատվություն է ստանձնում  նաև քաղաքացիական կրթության խթանման հարցում։


7. Ինչո՞վ է առանձնահատուկ Armenian Youth Empowerment Fund-ը (AYEF) ի տարբերություն այլ հիմնադրամների։

Կան հիմնադրամներ, որոնք ղեկավարվում են ավելի հասուն մարդկանց կողմից, բայց մեր հիմնադրամը ստեղծել և կառավարում են երիտասարդները հանուն երիտասարդների՝  նրանց դերը հասարակության մեջ բարձրացնելու համար։


8. Ի՞նչ ծրագրեր եք պատրաստում իրականացնել ներհայաստանյան, Սփյուռքի, և արտասահմանյան երիտասարդներին ներգրավելու համար։

Մեր ծրագրերն ուղղված են համայնքների երիտասարդների զարգացմանը։ Նմանատիպ ծրագիր կարող է լինել որևէ համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնումը, երիտասարդական նախաձեռնություններին դրամաշնորհների տրամադրումը, ինչպես նաև աջակցությունը նորակազմ երիտասարդական ՀԿ-ներին։ Մենք նպատակն է դառնալ երիտասարների ձայնը և խոսքը բարձրաձայնող, նրանց խնդիրներին արձագանքող և կարիքները բավարարող կառույց։


9. Ո՞րն է Armenian Youth Empowerment Fun (AYEF)-ի ամենամեծ մարտահրավերը և ինչպե՞ս եք պատրաստվում այն հաղթահարել։

Մենք փորձում ենք հայաստանյան ուժերով նախաձեռնել երիտասարդական ծրագրեր, որոնք ծախսատար են, և դրանք իրականացնելու համար մեզ հարկավոր է հասարակության աջակցությունն ու հավատը, որ հանուն երիտասարդության արված փոքրագույն ներդրումը  մեր ապագային ուղղված մեծագույն ներդրում   է։ Եվ այս մարտահրավերը հաղթահարելի է նոր հասարակական միջոցառումների, կրթական ծրագրերի, սեմիաներների, արշավների անցկացման միջոցով, որոնց նպատակն է երիտասարդության զարգացումը։


10. Ու՞մ կողմից կամ ի՞նչ կազմակերպությունների կողմից է հովանավորվում հիմնադրամը, և ովքե՞ր կարող են նվիրատվություն անել։

Ֆոնդը ինքնաֆինանսավորվող է։ Մեր գործընկերը կարող է դառնալ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն, որը կիսում է մեր մտահոգությունը, մեր խնդիրները, նպատակները և ցանկանում է նպաստել երիտասարդի հզորացմանը: Յուրաքանչյո՛ւրս պետք է գիտակցենք, որ այսօրվա գիտակից և առաջադեմ երիտասարդը, մեր վաղվա՝ գաղափարապես  առողջ հասարակության դինամիկայի գրավականն է։  

11. Երեք բառով նկարագրեք հիմնադրամը 10 տարի հետո։

10 տարի հետո, մեր հիմնադրամը կլինի երիտասարդակենտրոն, կայուն և առաջադեմ։ 

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Վալենտինա Չիլինգարյան

Լրագրող, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Անգլերեն և հաղորդակցություն բաժնի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել