Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ինչպե՞ս սովորել համացանցի միջոցով․ օգտակար կայքեր երիտասարդների համար

Ներկայումս, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջների փոփոխման տեմպերը, երիտասարդները փորձում են օր օրի ինքնակրթվել և զարգանալ։ Ավանդական ուսուցման եղանակներից բացի ակտիվորեն զարգանում են նաև ուսուցման առցանց, ոչ ավանդական հարթակները, որոնք հարմար են, արագ և արդյունավետ։ Այդ իսկ պատճառով երիտասարդները երբեմն նախնտրում են ուսուցման առցանց տարբերակները իրենց ուսւմնական ու գործնական պլանները իրականացնելու համար։ Առցանց քուիզները, TEDTALK-երը, ուսուցողական հոլովակները ամենաշատ օգտագործվողներն են, սակայն սրանցից շատերը հասանելի չեն հայ երիտասարդների մեծամասնությանը։ Անհրաժեշտությունից ելնելով՝ մի քանի տարի առաջ Քան Ակադեմիան (https://www.khanacademy.org/), ստանալով լիցենզիա , սկսեց թարգմանել մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն և այլ առարկաներ ուսուցանող հոլովակները։ Դրանց հասանելիությունը մեծ ոգևորություն առաջացրեց բուհերում սովորողների շրջանում, քանի որ նրանք ստացել էին հնարավորություն իրենց մասնագիտական բացը լրացելու և էլ ավելին սովորելու համար։ Հոլովակնեիր դիտումերի քանակը փաստում է դրանց օգտակարության մասին։ Այնուամնայնիվ սա հարցի լուծում չէ։ Կան շատ ուսումնական ոլորտներ, որոնք բաց են մնում և ունեն լրացման կարիք։

Հայ երիտասարդները վերջերս սկսել են ակտիվորեն օգտագործել առցանց ուսումնական հարթակները, ուստի նրանց դատին ենք ներկայացնում դրանցից որոշները, որոնց միգուցե արդեն ծանոթ են կամ առհասարակ չեն լսել։

 1. Coursera- https://blog.coursera.org/ Coursera- ն առցանց հարթակ է, որը համագործակցելով աշխարհի լավագույն համալսարանների, մասնագետների հետ, սովորելու ցանկություն ունեցող մարդկանց տրամադրում է անվճար կրթվելու հնարավորություն ուսումնական տեսաերիզների, առցանց վարժությունների միջոցով, հարթակը ունի նաև վճարովի ծառայություններ, որը ավելի է խորացնում սովորողի գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև դասընթացի ավարտին ապահովում է հավաստագրով։

2. Grammarly-https://www.grammarly.com/ Grammarly - free writing assistant - հարմար է այն երիտասարդների համար ովքեր գործ ունեն անգլերեն լեզվի հետ։ Ուղղում է տառասխալները, կետադրությունը։ Վճարովի տարբերակը առաջարկում է նախադասությանը ավելի համապատասխան բառարան կամ ավելի ճիշտ շարահյուսություն։


3․ WolframAlpha-https://www.wolframalpha.com/ Փրկություն է բոլորի համար։ Կատարում է ամեն տեսակի հաշվարկներ՝ մաթեմատիկական, գիտական, սննդակարգի և այլն։ Անսահման փաստերի, վիճակագրությունների և ինֆորմացիայի աղբյուր է, որը օգնում է հեշտ և արագ կատարել մեզ հանձնարարված առաջադրանքները։

4․ edX -https://www.edx.org/source=aw&awc=6798_1580119807_de5a47314cb9eaf0e0f6f1c07717161b&utm_source=aw&utm_medium=affiliate_partner&utm_content=text-link&utm_term=78888_Skimlinks  Նույն հնարավորությունն է ընձեռում, ինչ Coursera-ն։ Համագործակցում է Հարվարդի,Մասաչուսեթսթի տեխնոլոգիական ինստիտուտի, Բոստոնի համալսարանի և այլ հայտնի կրթական հաստատությունների հետ։

 5․ WikiHow - https://www.wikihow.com/Main-Page Հիանալի ինֆորմացիոն հարթակ է երիտասարդներ համար։ Ուսուցողական հոլովակները տալիս են տեղեկություն կյանքի տարբեր իրավիճակների մասին որոնց մեջ հայտնվում են երիտասարդները։ Օրինակ՝ նախապատրաստում է հարցազրույցների, առաջարկում է մեթոդներ ժամանցը արդյունավետ կազմակերպելու, գումարը խելամիտ ծախսելու, արդյունավետ կառավարում իրականացնելու, անգամ լոգախցիկի ցնցուղի ճնշումը մեծացնելու համար։

 6. TED - https://www.ted.com/ Ինֆորմացվելու և մոտիվացվելու ամենատարածված միջոցն է։ Այն հասանելի է տարբեր լեզուներով այդ թվում նայև հայերենով։

ԲՈՆՈՒՍ։ Բորբոքելով հետաքրքրությունդ՝ հոդվածում ներառել ենք նաև որոշ համալսարանների կողմից ստեղծված առցանց հարթակները։ Փորձի՛ր դրանք ինքնուրույն բացահայտել ։ Օքսֆորդի համալսարան - http://podcasts.ox.ac.uk/series Լոնդոնի համալսարան- https://london.ac.uk/ways-study/study-campus-london/member-institutions Յեյլի համալսարան - https://oyc.yale.edu/

Վերջին հրապարակումները

«Երիտասարդների Ձայնը» Միավորման առաջարկները Կամավորության օրենքի մասին

27․05․2020թ․-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի ...

  • Youth Voice
  • Հունիս 02, 2020
Եվրոպական Միություն

Այս հոդվածաշարով նպատակ ունենք ներկայացնել, թե ինչ...

  • Սուրեն Թադևոսյան
  • Մայիս 28, 2020
Ուսանողական կյանքը Գերմանիայում

Գերմանիայում ուսանողների կյանքը նույնպես լեցուն է ...

  • Անի Խաչատրյան
  • Մայիս 26, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել