Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Երիտասարդների ձայնը Դիլիջանում

2016թ.ին Դիլիջանում ստեղծված «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ն, այժմ հանդիսանում է «Երիտասարդների Ձայնը» միավորման անդամ եվ մասնակցում է ՄԻՏՔ ՀԿ-ի կողմից իրականացվող  «Երիտասարդների ձայնը մոբիլիզացիայի միջոցով» ծրագրին։ Ըստ կազմակերպության նախագահ  Շուշանիկ Սահակյանի՝ համայնքն ունի շատ լուսավոր, պայծառ, խելացի, նախաձեռնող երիտասարդներ, որոնց ներուժը անհրաժեշտ է օգտագործել համայնքը եվ նրա հարակից գյուղերը զարգացնելու համար։ Իսկ ներուժի արդյունավետ օգտագործման առաջին քայլը՝ երիտասարդների «միասնական հարկի տակ» համախմբումն է։
«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ն արդեն իրականացրել է մեդիագրագիտության եվ
մասնակցայինության վերաբերյալ ինտերակտիվ դասընթացներ, որին մասնակցել են 16-21տ․ երիտասարդներ։ Շուշանիկը նշում է, որ դասընթացներից հետո երիտասարդների շրջանում  հետաքրքրությունը աճել է. մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս մասնակցել նմանօրինակ դասընթացների, ինչը ոգևորել է Շուշանիկին եվ իր թիմին։

Շարունակելով իրականացնել իրազեկողական  միջոցառումներ՝ հասարակական կազմակերպությունը արդեն հանդիպում է ունեցել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ, որի ընթացքում քննարկել են երիտասարդների դերի և գործունեության բարձրացման անհրաժեշտությունը և մեխանիզմները, մասնավորապես հավանության է արժանացել Դիլիջանի խոշոր գյուղերում երիտասարդական կենտրոնների ստեղծման գաղափարը։

-Սա իրոք անհրաժեշտ և կարևոր գործընթաց է․ երիտասարդները պետք է ունենան թեկուզ մեկ սենյակ, մեկ վայր հավաքվելու, գաղափարներ քննարկելու, երիտասարդական, մշակութային, հասարակական ծրագրեր իրականացնելու համար։ Գյուղերի եվ խոշորացված համայնքների երիտասարդական կենտրոնների հետ միասնական աշխատելով, առավել  արդյունավետ կդառնա մեր ընդհանուր գործունեությունը,- ասում է «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Սահակյանը և հավելում, որ չնայած համավարակը, պատերազմը հետաձգեցին իրենց բուն անելիքները, բայց հասարակական կազմակերպության, երիտասարդների գործունեությունը չդադարեց:

Այդ ընթացքում «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ը համագործակցելով համայնքի և հանրապետության այլ քաղաքների երիտասարդական կենտրոնների հետ, զբաղվել է կարիքավոր ընտանիքներին, տարեցներին համապատասխան օգնություն տրամադրելով, իրականացրել են տնայցեր, իսկ այժմ զբաղվում են Արցախից տարհանված երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպմամբ։

-Ծրագրի առաջին հատվածը բարեհաջող ավարտել ենք, այժմ պետք է մեկնարկի համայքների խնդիրների վերհանման փուլը,- ասաց Շուշանիկը։

Իր խոսքն ավարտելով՝  ցանկացավ նշել, թե որքան կարևոր գործունեություն են ծավալել երիտասարդները այս շրջանում. «Իսկապես զարմանալի են մեր երիտասարդները․ թե՛ համավարակի, թե՛ պատերազմի օրերին նրանք կամավոր աշխատում էին ինչպես Դիլիջանում, այնպես էլ Դիլիջանից դուրս՝ այլ քաղաքներում։ Այդ էներգիան, ներուժը միավորելով և կոորդինացնելով կկարողանանք զգալի և դրական փոփոխություններ իրականացնել մեր համայնքներում»:

 

Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Ելենա Հարությունյան

Քաղաքագետ, ՄԻՏՔ ՀԿ Մեդիա բաժնի ղեկավար

Ձեզ կարող է հետաքրքրել