Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին



Էջմիածին համայնքի խնդիրների շուրջ իրականացված մշտադիտարկման և հանրային քննարկման արդյունքում քաղաքացիների կողմից բարձրաձայնվել է նաև Էջմիածնի կենտրոնական շրջանի անբարեկարգ այգու խնդիրը։
Այգին 2006թ․ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո։ Չորացած խոտեր, կոտրված աղբամաններ և աթոռներ, վտանգավոր ծառեր, որոնք ուժեղ քամու հետևանքով կարող են կոտրվել, անխնամ հուշարձաններ և գարշահոտություն, վերջինս կուտակված աղբի և «հանրային զուգարանի» կարգավիճակի հետևանք է։ Մայր Աթոռի տարածքի հակասականությունը պայմանավորված է այս այգով։

Գտնվելով Ս. Հրեշտակապետաց եկեղեցու կողքին՝ դեմքով դեպի Ս․Գայանե եկեղեցին, աջ հատվածում կարելի է տեսնել այս անմշակ ու անխնամ այգին, իսկ ձախ հատվածում՝ մշակված ծառուղին։ Թերևս վերջին դրական փոփոխությունը այգում ավելացած լուսավորման համակարգն է։ «Նոր Էջմիածին» երիտասարդական նախաձեռնությունը խնդրո առնչությամբ դիմել է Էջմիածնի քաղաքապետարան՝ քաղաքացիների անունից կապ հաստատելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ այգու բարեկարգման սպասվելիք աշխատանքներից տեղեկանալու համար և առաջարկել է այգու բարեկարգման աշխատանքներում ընդգրկել նաև երիտասարդներին, արվեստի և մշակույթի հաստատությունների սաներին՝ այգին գեղեցկացնելու, չորացած ծառերից քանդակներ ստանալու, կտրված ծառի բները հայկական խորհրդանիշներով զարդարելու համար, քանի որ այգին դե ֆակտո հասարակության սեփականությունն է, և յուրաքանչյուրը պետք է սրտացավ լինի իր համայնքի հանրային տարածքների պահպանության համար։

Վերջին հրապարակումները

Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել