Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանը ներկայացնում է իրենց գործունեությունը

-Ո՞ր թվականին է ստեղծվել Ձեր Կազմակերպությունը:
Որպես երիտասարդական նախաձեռնություն մարզում գործում ենք 2015թ․-ից , իսկ արդեն որպես Կազմակերպություն՝ 2018թ․-ից։

-Ո՞րն է Ձեր հինգ տարիների գործունեության ամենանշանակալի ձեռքերբերումը:
Առաջին հերթին կցանկանամ նշել մարզի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացումը, մասնավորապես Իջևան քաղաքում։ Քաղաքակացիական ակտիվության և մասնակցության մակարդակի բարձրացումը տևական աշխատանքի արդյունք էր․ քաղաքացիական կրթության կազմակերպում, մարդու իրավունքներից իրազեկում, ՏԻՄ-երի հետ աշխատանք, երիտասարդներին ներգրավեցինք հետազոտական աշխատանքներում: Բացի այդ, 2015թ․-ից սկսած Տավուշի մարզում մշտապես ներգրավված ենք եղել դիտորդական առաքելություններում, որը ևս նպաստեց երիտասարդների քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացմանը։
Սկզբնական շրջանում մեր գործունեությունն այլ կերպ էր ընկալվում համայնքում և երբեմն հանգեցնում էր բախումների, կոնֆլիկտների համայնքապետարանների հետ, անգամ ավագանու նիստերին հաճախելը որպես քաղաքացի, դիմադրության էր արժանանում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, այժմ կարող ե՞ք ասել, որ  հաղթահարել եք համայնքում աշխատելու և օբյեկտիվ ընկալվելու խոչընդոտները:
Այդ ուղղությամբ անելիք դեռ կա, բայց այն կառույցները, որոնց հետ աշխատել ենք, օրինակ՝ համայնաքապետարանների, արդեն աշխատանքային մշակույթ և առաջաընթաց կա, քանի որ իրենք արդեն ծանոթ են մեր արժեքներին, նպատակներին։

-Արցախյան պատերազմով պայմանավորված, Հանրապետությունում գրեթե բոլոր կազմակերպությունները սկսեցին ինքնակազմակերպվել և օգնել, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Ինչո՞վ է զբաղվել Ձեր Կազմակերպությունն այդ օրերին։

 

Ֆորսմաժորային իրավիճակներում ինքնակազմակերպումը կարևոր է ու մենք ևս մի կողմ դրեցինք մեր օրակարգերը, նպատակները և, չնայած Տավուշի մարզում տարհանվածների քանակը քիչ էր մյուս մարզերի համեմատ, բայց իրականացված աշխատանքը նույնն էր. անհրաժեշտ իրերի, սնունդի հավաքագրում։ Այդ ընթացքում ի ուրախություն մեզ, մարզում  ևս սկսեցին գործել այլ երիտասարդական նախաձեռնություններ և կազմակերպություններ, որոնց հետ համագործակցել ենք անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար ու ստանձնել ենք մոբիլիզացնողի գործառույթ։ Հետո, երբ համայնքապետարանները սկսեցին ավելի համակարգված աշխատել, մենք փոխեցինք մեր գործառույթները և սկսեցինք օգնել արդեն արցախցիների կարիքների հավաքագրման մասով, որովհետև համայնքապետարանները ունեն ռեսուրսներ և անհրաժեշտ էր ռեսուրսները բաշխել ըստ կարիքի: Ուստի մենք սկսեցինք օգնել նման ինֆորմացիա հավաքագրելով և փոխանցելով։ Բացի կարիքի գնահատումից, զուգահեռ տրամադրում էինք նաև իրավաբանական խորհրդատվություն։
Երկրորդ կարևոր գործունեությունը, որը կցանկանայի ներկայացնել, մարզում բնակություն հաստատած արցախցիների համար տեղեկատվական թռուցիկների պատրաստումն է, որը պետք է ներկայացնի համայնքային ռեսուրսները, արցախահայությանը տրամադրվող սոցիալական օգնության ծրագրերը, որ կառույցներն են զբաղվում սոցիալական աջակցության տրամադրման հարցերով և այլն։



Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Ելենա Հարությունյան

Քաղաքագետ, ՄԻՏՔ ՀԿ Մեդիա բաժնի ղեկավար

Ձեզ կարող է հետաքրքրել