Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Սնուփ Դոգը և իր «թևի տակ» առած երիտասարդները․Մուտք Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)

 


Հռչակավոր ռեփերը հայտնի ֆուտբոլասեր է, ով օգնել է երիտասարդ սերունդներին՝ կյանքի կոչել սպորտի նկատմամբ իրենց ունեցած սերը: Այսպես, նա արդեն կարող է հպարտորեն պատմել հաջողության 3 պատմություն Ֆուտբոլի ազգային լիգայում (այսուհետ՝ NFL), որի հովանավորը նա է։։
Չեյս Գուդբրիդը՝ NFL.com-ից, գրում է լիգայում «սնուփդոգյան» տաղանդի ներգրավվման մասին.  «Փաստն այն է, որ Կանզաս Սիթի Չիֆսի (Kansas City Chiefs) նորեկ Դի Էնթոնի Թոմասը, մինչ Օրեգոնի հայտնի քոլեջ ուղևորվելը, Սնուփ ֆուտբոլի երիտասարդական լիգայում (այսուհետ՝ SYFL)  իր առաջին գնդակը խաղացել էր Սնուփ Դոգի համար: Բայց Սնուփի երիտասարդական լիգայի մի քանի այլ շրջանավարտներ NFL-ում լինելու հնարավորություն նույնպես ունեն. օրինակ՝ եզրային պաշտպաններ Քեմ Ջեքսոնը և Գրեգ Դյուկրին, ովքեր Ինդիանապոլիս Քոլթսի (Indianapolis Colts) և Սան Դիեգո Չարջերսի (San Diego Chargers) կողմից համապատասխանաբար դարձան ազատ գործակալներ»: TMZ-ն ռեփերի հետ խոսեց SYFL խաղացողների մասին, նա ակնհայտորեն ոգևորված էր. «Նրանք բոլորն էլ ընտրյալներ են. բոլորս շատ երջանիկ ու հպարտ ենք այս տղաներով»: Ինչպես նշում է TMZ-ն, Ռոննի Հիլլմանը առաջին SYFL խաղացողն էր, որ հայտնվեց NFL-ում, երբ 2012 թվականին Բրոնկոսի (Broncos) կողմից անցավ երրորդ փուլ: 
Ըստ պաշտոնական կայքի՝ լիգան, սկսած 2005 թվականից, շարունակում է հասնել մեծ հաջողությունների․ այն «հասարակական կազմակերպություն է, որը երեխաներին տալիս է հնարավորություն՝ քաղաքի կենտրոնում մասնակցելու երիտասարդների ֆուտբոլային խաղերին և երկրպագելու նրանց»: Լիգայի նպատակն է դաստիարակել ավելին, քան պարզապես ֆուտբոլիստներ.   «SYFL-ն ծառայում է հինգից տասներեք տարեկան երեխաներին՝ ներարկելով նրանց մեջ թիմային աշխատանքի, լավ մարզավիճակի, կարգապահության և ինքնահարգանքի արժեքները, ինչպես նաև շեշտադրելով սովորելու կարևորությունը»: Սնուփը հույս ունի, որ սա դեռ լիգայի հաջողությունների սկիզբն է։ TMZ-ն մեջբերում է․ «Ես շատ եմ հավանում տղաներին, որ ավարտելու են այս տարի, մյուս տարի...և այն երեխաներին, որոնք հիմա էլ լիգայում են: SYFL-ում ունենք երեխաներ, ովքեր ջանք չեն խնայում հաջորդ մակարդակ անցնելու համար»:

Ամենակարևորն այն է, որ հիփ-հոփ աստղը ձգտում է ոչ միայն սերմանել սեր խաղի նկատմամբ, այլև օգնել հասկանալ՝ ինչն է իրականում կարևոր: TMZ-ն նշում է, որ այժմ լիգան ունի ավելի քան 1․700 խաղացող, ովքեր ռեփերի մշակած նոր ռազմավարությունից կարող են մեծ օգուտ քաղել: Ըստ զեկույցի՝ այն խաղացողները, ովքեր «պահպանում են իրենց միջին գնահատականը 3․0-ական միավորով», կարող են ազատ մուտք ունենալ լիգա: Սնուփն այս մասին ասում է՝. «Ուսանող մարզիկներն առաջինն են, ում խրախուսում ենք»
Փոքր լիգաներում և փոքր տարիքում բոլորս էլ ցանկանում էինք պրոֆեսիոնալ մարզիկ լինել. ժամանակին իրենց լիգայում խաղացած մարդկանց NFL-ում տեսնելը միայն կօգնի սպորտի երիտասարդ երկրպագուներին երազել ու գործել ավելի եռանդուն: Գովելի է, որ լիգայի նպատակն է երեխաներին ճիշտ ուղղու վրա դնելը՝ թե՛ դաշտում, և թե՛ դրանից դուրս: NFL-ում լիգայի երեք նախկին խաղացողների հայտնվելն իրոք ոգևորիչ է, իսկ SYFL-ի միջոցով հաջողության հասած երիտասարդ մարզիկների դեռ շատ կտեսնենք:      

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Մալալա Յուսուֆզայ․ Ամենաերիտասարդ նոբելյան մրցանակակիրը

Թվում է, թե 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հ...

  • Ալվարդ Անդրեասյան
  • Հունիս 20, 2020
Հեղինակ : Աիդա Սարիբեկյան

Թարգմանիչ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի

Ձեզ կարող է հետաքրքրել