Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում


«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի մարզի շրջանավարտ երիտասարդները ՄԻՏՔ ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են 7 ենթադրամաշնորհային ծրագրեր, որոնք բովանդակում են երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացում և որոշումների կայացման գործընթացում ներգրավածություն, ՏԻՄ-ի հետ համագործակցային և թափանցիկ աշխատանքային մթնոլորտի ստեղծում, Արցախից տեղահանված երեխաների՝ նոր միջավայրին ինտեգրում, ընկերական կապերի ձևավորում և այլ գործողություններ։

Իրականացվող ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև


«Իրազեկ Երիտասարդ»- Հայկ Մկրտչյան

գ Շենիկ, գ Մյասնիկյան

Ծրագրի շրջանակներում Շենիկ և Մյասնիկյան գյուղերի երիտասարդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելով՝ երիտասարդները կդառնան առավել մասնակցային համայնքային կյանքին և համայնքի որոշումների կայացման գործընթացին։ Ծրագրի արդյունքում իրազեկ երիտասարդների կողմից վերհանված խնդիրներ կստանան լուծումներ, իսկ համայնքներում կստեղծվեն ավագանիներին կից խորհուրդներ։


«Մեկ համայնք՝ հավասար հնարավորություններ» - Քրիստինե Վարդանյան

ք Մեծամոր

Պատերազմի արդյունքում Արցախից Մեծամոր քաղաքում ապաստան է գտել շուրջ 400 ընտանիք։ Հետպատերազմական ճգնաժամը մեղմելով՝ ծրագրով նախատեսվում է արցախցի և մեծամորցի երեխաների միջև ստեղծել ընկերական, սոցիալական  կապեր՝ խորացնելով ժամանակավոր և/կամ մշատական ապաստան ստացած արցախահայության ինտեգրացիոն կապերը համայնքում։ Նախատեսվում է երեխաների համար կազմակերպել  խմբային պարապմունքներ, խաղ-զվարճանքներ, մրցույթներ, էքսկուրսիաներ։ Իսկ ծրագրի վերջում կլինի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները։

 

«TELLus» - Ստյոպա Ասրյան

Շահումյան, Շահումյանի թ/ֆ, Մրգաստան, Դաշտ, Այգեշատ, Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր

 8 համայնքի երիտասարդների համար կիրականացվի «TELLus»  գիտելիքների զարգացման կրթական ճամբար, որից ստացված ՏԻ-ի մասին գիտելիքները պրակտիկ կիրառություն կստանան համապատասխան համայնքներում։ Ծրագրի արյդունքում մասնակիցների տպավորություններից և իրականացրած վերլուծություններից կկազմվի «TELLus ABOUT LOCAL DEMOCRACY» գրքույկը, որը կտարածվի համայնքների երիտասարդական կառույցներում։

 

«Կրթական-նախաձեռնողական ճամբար» - Լիլիթ Գուրօղլյան

գ. Երվանդաշատ

 Կրթական-ժամանցային և երիտաարդական ակտիվիզմի խթանման ճամբար է իրականացվելու նաև Երվանդաշատ համայնքում, որին մասնակցելու են նաև Բագարան և Վանանդ համայնքների երիտասարդները։ Մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, ԶԼՄ-ի հետ աշխատանքի և այլ թեմաների ծանոթանալուց հետո երիտասրադները իրենց կողմից վերհանված խնդիրները և դրանց լուծման եղանակները ջատագովությամբ ներկայացնելու են ՏԻՄ-ին։ Ծրագրի օգնությամբ կնվազի երիտասարդների անտարբերության մակարդակը, վերհանված համայնքային որոշ խնդիրներ կլուծվեն երիտասարդների և ՏԻՄ-ի համագործակցությամբ։

 

«Armavir.today լրատվական» -  Հովհաննես Յուքինյան

ք Արմավիր

 Մարզում և համայնքում տարիներ շարունակ պասիվ են գործել տեղական  լրատվականները և հեռուստալիքները։ Ծրագրով նախատեսվում է մեդիաձևաչափի միջոցով հանրությանը իրազեկել ՏԻՄ-ի գործունեության, տեղի ունեցող հասարակական, համայնքային, սոցիալական, մշակութային ծրագրերի և իրադարձությունների մասին։ Ծրագրի ընթացում նախատեսվող հաղորդաշարերի միջոցով կխթանվի տեղական ժողովրդավարությունը և քաղաքացիների մասնակցությունը Տեղական ինքնակառավարմանը։ Արդյունքում ակնկալվում է համայնքում ունենալ լրատվական, որը կլուսաբանի համայնքում տեղի ունեցող սոցիալ-մշակութային, համայնքային իրադարձությունները։ Վերլուծել  և վեր հանել համայքում առկա խնդիրները, և դրանց մասին բարձրաձայնել՝ դրանց լայն տրածում տալով։

 

 

«Ակտիվ երիտասարդներ, նոր համայնք» - Մանե Աբրահամյան

գ Եղեգնուտ

 Եղեգնուտ համայնքում իրականացվող ծրագրի շրջանակներում կձևավորվի երիտասարդական-խորհրդատվական մարմին, որը ՏԻՄ-ի, քաղաքացիական մասնակցության, կամավորական աշխատանքի մասին համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո, կիրականացնի կամավորական աշխատանքներ համայնքում և կկատարի երիտասարդների ձայնը, շահերը և տեսակետները արտահայտող խորհրդակցական մարմնի դեր ՏԻՄ-ի հետ հարաբերություններում։

 

 «Համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարմանը» -  Գրիշա Մելքոնյան

գ. Նոր Կեսարիա

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Նոր Կեսարիա համայնքի կայքերի թափանցիկության և հաշվետվողականության  մոնիթորինգ, կբարձրացվի համայնքի բնակիչների տեղեկացվածությունը ՏԻՄ-ի գործունեությունից՝ խթանելով նրանց մասնակցությունը կայանալիք ավագանու նիստերին և քննարկումներին, որը թույլ կտա ստեղծել համագործակցության և երկխոսության հարթակ ՏԻՄ-ի և համայնքի բնակիչների միջև։

 

 

Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել