Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Ապագայի Սպիտակ» նախաձեռնության առաջարկները Սպիտակի ՏԻՄ-ին


«Ապագայի Սպիտակ» երիտասարդական նախաձեռնությունը «ՄԻՏՔ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է մշտադիտարկում, որն ուղղված էր Սպիտակ համայնքում առկա խնդիրների վերհանմանն ու առաջարկությունների մշակմանը։ Իրականացված մշտադիտարկման (մշտադիտարկման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ) և օնլայն ձևաչափով տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքների հիման վրա Սպիտակ համայնքի ՏԻՄ-ին դիմումի կարգով ուղարկվել է հետևյալ առաջարկությունների փաթեթը․

1. Հատուկ ուշադրություն դարձնել քաղաքի աղբահանությանը` փոխարինել վնասված աղբամանները նոր փակվող աղբամաններով, մայթերում տեղադրել փոքր աղբամաններ, բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում տեղադրել աղբի տեասակավորման համար անհրաժեշտ աղբամաններ և հատուկ ցուցանակներ աղբամանները ճիշտ օգտագործելու համար։ Հետևել աղբահանության պատշաճ իրականացմանը ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասային թաղամասներում։

2. Հասարակական տրանսպորտի մասով իրականացնել բանակցություններ համապատասխան աշխատանքը կարգավորող ընկերության հետ, մանավորապես կարգավորել գյուղական համայնքներից դեպի Սպիտակ և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումը (ոչ աշխատանքային օրերին տրանսպորտը առհասարակ չի գործում)։ Բանակցությունների ընթացքի և տրված լուծումների մասին իրազեկել քաղաքացիներին։

3. Ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել ոչ միայն քաղաքի կենտրոնական փողոցներում, այլ նաև ծայրամասային շրջաններում, հատկապես այն շրջաններում որտեղ երբևէ չեն իրականացվել ճանապարհների բարեկարգման աշխատանքներ մասնավորապես Այգեստան, Բանավան, Տաշիր, Փյունիկ(Օդկայան) թաղամասերում։ Հատուկ ուշադրություն դարձնել փողոցների գծանշումներին և անցումներին, հաճախակի թարմացնել դրանք, հատկապես կենտրոնական դպրոցների և հրապարակի տարածքում։

4. Քայլեր իրականացնել ոչ միայն մշակութային կյանքը ակտիվացնելու ուղղությամբ, այլ  նաև մշակութային տարբեր միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելուն ուղղված քայլեր, մասնավորապես քաղաքում գործող երիտասարդական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների և ակտիվ անհատ քաղաքացիների հետ համատեղ իրականացնել այդ միջոցառումների մասին իրազեկում։

5. Ստեղծել խորհրդատվական մարմին, որը հասարակական հիմունքներով կզբաղվի Սպիտակում զբոսաշրջության զարգացման խթանմամբ՝ բանակցություններ, համագործակցություն տուրիստական ընկերությունների հետ, ինչպես նաև կտրամադրի իրավաբանական, ինֆորմացիոն աջակցություն այն քաղաքացիներին, ովքեր կցանկանան Սպտակում կամ հարակից գյուղերում զբաղվել էկոտուրիզմով։

6. Երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպման մասով, առաջարկում ենք ստեղծել հասարակական հիմունքներով գործող երիտասարդական խորհուրդ, որը կզբաղվի երիտասարդների մասնագիտական պրակտիկայի կազմակերպմամբ՝ քաղաքի տարբեր պետական հաստատություններում, կիրականացնի մոնիթորինգ քաղաքում առկա աշխատատեղերի հետ կապված և կլուծի երիտասարդների զբաղվածության հարցը։ Իհարկե կաշխատի նաև երիտասարդությանը հուզող այլ հարցերի շուրջ և կմշակի համայնքի երիտասարդական զարգացման ռազմավարությունն ու միջոցառումների պլանը։

7. Կանաչապատման և բարեկարգման մասով, առաջարկում ենք ավելի մեծ թափով իրականացնել քաղաքային զբոսայգու բարեկարգումը, ինչպես նաև  հրավիրել և աջակցել բիզնեսով զբաղվող անհատների, ովքեր կիրականացնեն ատրակցիոնների վերանորոգում և վերագործարկում։

8. Կանաչապատման մասով համայնքի տարբեր հատվածներում իրականացնել խոշորամասշտաբ ծառատունկեր՝ տարեկան 1000 տնկիների չափով, որին մարդկային և ֆինանսական ռեսուրսներով ընդգրկված կլինեն նաև անհատ քաղաքացիներ, ինչպես նաև տեղական բիզնեսի ներկայացուցիչներ։

9. Միջոցներ գտնել շների հանրակացարան կառուցելու համար, որը կլուծի համայնքի ողջ տարածքում թափառող շների հարցը, մինչ այդ փորձել  գտնել ժամանակավոր լուծում։

10. Բանակցություններ իրականացնել ջրային հարցերով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ ջրամատակարարման խնդիրը կարգավորելու համար, որպեսզի խմելու համար նախատեսված ջուրը չօգտագործվի ոռոգման նպատակով, ինչի արդյունքում քաղաքացիները օրվա ընթացում մի քանի ժամվա փոխարեն առավել երկար ժամանակով կունենան ջուր՝ խմելու և այլ կենցաղային նպատակներով օգտագործելու համար, հատկապես ամռան ամիսների ընթացքում։

11. Ավագանու նիստերի և հանրային լսումների ու քննարկումների, իրականացվող ծրագրերի մասին ինֆորմացիան առավել լայնորեն տարածել սոցիալական ցանցերում, ինչպես նաև մարզային հեռուստատեսությամբ, որպեսզի առավել հասանելի դառնա բնակչությանը։


Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Սնուփ Դոգը և իր «թևի տակ» առած երիտասարդները․Մուտք Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)

Սնուփ Դոգ՝ մարդ ով ունի բազմաթիվ հետաքրքրություննե...

  • Աիդա Սարիբեկյան
  • Հունիս 27, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել