Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում



Արմավիրի մարզում կազմակերպված Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում Նոր Կեսարիա համայնքում Գրիշա Մելքոնյանը իրականացվել է «Համայնքի բնակիչների ներգրավում տեղական ինքնակառավարմանը» դրամաշնորհային ծրագիրը։
Ծրագիրը բաղկացած էր 3 փուլերից։ 1֊-ին փուլի ընթացքում Նոր Կեսարիա համայնքի և Արմավիրի մարզպետարանի կայքէջերը ենթարկվել են մոնիթորինգի։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել՝ չնայած համայնքապետարանի կայքի հաճախելիությունը ցածր է, սակայն կայքը աշխատում է, առկա են անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը՝ ավագանու նիստերի մասին արձանագրությունները, հանրային քննարկումները, տարեկան հաստատված բյուջեների արձանագրությունները, համայնքի ղեկավարի կայացրած որոշումները, ինչպես նաև համայնքի ղեկավարի ամենամյա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները` ըստ կիսամյակների և քաղաքացիների հարցումներին։ Կայքը քաղաքացիների հարցումներին արձագանքում է բավականին արագ։ Հետազոտության արդյունքում պարզ դարձավ Արմավիրի մարզպետարանի Նոր Կեսարիայի կայքէջը ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան համայնքի գլխավոր էջը։
Ծրագրի 2-րդ փուլում իրականցվել է հարցում համայնքի բնակիչների շրջանում առկա խնդիրների և համայնքային ծառայությունների վերաբերյալ։ Հարցման արդյունքում պարզ է դարձել՝ Նոր Կեսարիա համայնքում առկա են համայնքային  մակարդակում հիմնականում հանդիպող խնդիրները, սակայն համայնքապետարանը վերջին տասը տարիների ընթացքում իրականացրել է բավականին սուբվենցիոն ծրագրեր՝ առկա խնդիրները մեղմելու համար։ Դրանք են՝

- Ներտնտեսային խմելու ջրի ջրագծի հիմնովին փոխարինում,

- Գյուղից գերեզմանատուն ջրագծի անցկացումը, նույն ճանապարհի մասնակի համակարգում,

- Մշակույթի տան վերանորոգումը,

- Ներքին լուսավորության ցանցի անցկացումը և այլ ծրագրեր։

3֊-րդ փուլի ընթացքում իրականացվել է հանդիպում ՏԻՄ֊ի և համայնքի բնակիչների միջև, ներկայացվնել են երկրորդ փուլի հարցումների արդյունքները և կազմակերպվել է հարց ու պատասխան ՏԻՄ-ի և բնակիչների միջև ։ Ծրգարի արդյունքում կազմվել է վերլուծական զեկույց։

 

 

 

Վերջին հրապարակումները

Կոմպոստի հորերի, աղբի տեսակավորման աղբամանների և գրասենյակային գույքի ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ն «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Օգոստոս 07, 2021
Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Բացվել է Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել