Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Մի բուռ արև» սոցիալական նախաձեռնություն

-Ե՞րբ է ստեղծվել Ձեր նախաձեռնությունը

 

«Մի բուռ արև»  սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմի օրերին։


-Ինչպիսի՞ գործունեություն է ծավալել Ձեր Նախաձեռնությունը պատերազմի օրերին

 

Կազմակերպել ենք Արցախի երեխաների համար ժամանցային միջոցառումներ։   Նախապես կազմակերպել էինք ամանորյա նվերների հավաքագրում, որը փոխանցեցինք պատերազմում զոհված և/կամ հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների , Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին, իսկ ավելացած ամանորյա նվերները բաժանել ենք Էջմիածի հարակից գյուղերի անապահով ընտանիքների երեխաներին՝ թվով 135-ի։ Եթե ամփոփեմ՝ ընդհանուր առմամբ իրականացրել ենք 9 միջոցառում Էջմիածնում, Երևանում և Գյումրիում, որին մասնակցել է 290 երեխա։

 


-Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը Ձեր Նախաձեռնության նկատմամբ, արդյո՞ք ստացվում էր անհրաժեշտ օգնությունը հավաքագրել։

 

Հասարակության թե՛ արձագանքը, թե՛ մասնակցությունը շատ ոգևորող էր և պարտավորեցնող։ Սկսած օգնության ինքնաբուխ հավաքագրումից, մինչև կազմակերպված աջակցություն, անհատական մասնակցությունից մինչև կազմակերպությունների ներգրավվում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տարբեր ընկերություններին այդ օրերին մեր գործունեությանը աջակցելու համար․ gg տրանսպորտային ընկերությանը անվճար փոխադրումներ իրականցնելու, ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցին և Տաշիր Պիցցա արագ սննդի կենտրոնին մի կազմակերպած միջոցառումների հյուրասիրությունը ապահովելու համար, Team Time-ին , LOFT-ին միջոցառումների իրականացման համար տարածք տրամադրելու համար ։

-Ձեր նախաձեռնությունը նորաստեղծ է, կխնդրեի կիսվել նաև ապագայի պլաններով․ 

 

Հունվարի 30-ին սպասվում է ժամանցային միջոցառում 50 երեխաների համար։ Պատրաստվում ենք ընդլայնել մեր գործունեությունը ՀՀ-ի բոլոր մարզերում։ Մեր գործունեության հիմնական թիրախային խմբերն են Արցախից տեղահանված ընտանիքների, սոցիալապաես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաները , որոնց համար կազմակերպելու ենք տարաբնույթ ուսուցողական, զարգացնող և ժամանցային միջոցառումներ։

 

 

Վերջին հրապարակումները

Ճամբարակցի երիտասարդների գործունեությունը պատերազմի շրջանում

Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Փեթակ» բարեգործական ՀԿ․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Սևան երիտասրադական ակումբ»․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել