Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Նոր տարի՝  կորոնավիրուսի  նոր դրսևորում

 Որքան էլ լավատեսորեն էինք տրամադրվում կորոնավիրուսի այս տարվա դեպքերի նվազեցման առթիվ, այնուամենայնիվ այն դեռևս շարունակում է ինտենսիվ տարածվել աշխարհում։ Ավելին՝ դեռ  պատվաստանյութերը բավական չափաքանակով չեն արտադրվել,  ի հայտ եկավ նոր մուտացիա, որն ըստ ԱՀԿ-ի բավականին լուրջ վտանգ ունի՝ ելնելով  արագ տարածման տեմպերից։ Այս առիթով կան երկրներ, որոնք արդեն սկսել են կանխարգելման միջոցառումներ իրականացնել։ Օրինակ՝ Գերմանիայում հաջորդ շաբաթ Խորհրդարանի մասշտաբով կքննարկվի նոր ու ավելի խիստ կարանտինային ռեժիմի անցնելու որոշման մասին։ Այն դեռևս քննարկման փուլում է , բայց բավականին խիստ սահմանափակումներ է ենթադրում, մինչև անգամ հասարակական տրանսպորտի տեղաշարժման սահմանափակում։ Ինչևէ, այս օրինակից կարելի է ենթադրել, որ գործ ունենք ավելի լուրջ մուտացիայի հետ և որ ակնկալիքների ու սպասումների հարցում պետք չէ շտապել։ Փորձենք հասկանալ ներկայումս ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առթիվ և ինչ սպասել։ 

  Ըստ ԱՀԿ -ի վերջին տվյալների, անցած շաբաթ կորոնավիրուսի ինտեսնիվ տարածմամբ առաջին հնգյակում են ՝ ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է դեպքերի 35 % աճ: Հաջորդը Մեծ Բրիտանիան ու Հյուսիսային Իռլանդիան են՝ 22% աճով, Բրազիլիան 24 %-ով, Ռուսաստանը 12%-ով և Գերմանիան 15 %-ով։ 
Հարավային Կովկասում պատկերն այսպիսինն է․ Հայաստանում վերջին 7 օրում  գրանցվել է 2014 դեպք, Ադրբեջանում ՝4588 դեպք, իսկ Վրաստանում՝ 10 060 նոր դեպ։ Հայաստանում հունվար ամսվա սկզբի դրությամբ  համամետած վերջին ամսվա հետ դեպքերի նվազում է նկատվում։ Սակայն սա էլ հակասական բնույթ ունի, հաշվի առնելով, որ դեպքերի նվազման հետ մեկտեղ նաև թեստավորման դիմելիությունն է նվազել: Ըստ Հիվանդությւոնների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տեղակալ Գայանե Սահակյանի՝ հաշվի առնելով տոն օրերին շփման հաճախությունը,  վերջին օրերին դեպքերի ավելացման միտում է նկատվում։ 
Կարճ ասած՝ այս իրավիճակը նման է վատ սցենարով խաղի, որքան ուշադրությամբ խաղաս այնքան ավելի հեշտ կլինի խուսափել անկումներից։ Իսկ թե որքանով է մեզնից յուրաքանչյուրն ուշադիր խաղի կանոներին ՝ ձեռքերի ախտահանում, շփումների սահմանափակում, արտաքին պաշտպանության միջոցների օգտագործում դեռևս վիճարկելի է, հաշվի առնելով բնակչության որոշ մասի ոչ պատասխանտու վարքագիծը ստեղծված իրավիճակին։ Ցավոք, նման իրավիճակը տիրում է գրեթե ամբողջ աշխարհում։  Ընդհանուր առմամբ աշխարհում անցած շաբաթ գրանցվել է 5 մլն նոր վիրուսային դեպք, որից 85 000-ը մահվան ելքով։ Իսկ Վաշինգտոնի համալսարանի գնահատման և չափման ինստիտուտը հավաստիացնում է, որ այդ թիվը կարելի է կրճատել դիմակների կրման համընդհանուր պահանջով։ 
 Ինչևէ, տարածման տեմպերն ու արդեն իսկ օգտագործված պատվաստանյութի արդյունքի տեմպերն այնքան հակասական են, որքան վիրուսի տարածման հաճախականությունն ու պատվաստանյութի ոչ հավասարաչափ բաշխումը։ Բանն այն է, որ մինչ որոշ երկրենում փորձում են գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքը, միևնույն ժամանակ այլ երկրներում դեռևս ինտենսիվ սահմանփակումներ և միջոցառումներ են տարվում դրա դեմ։  Եվ այս իրավիճակում դժվար է առաջիկա զարգացումների ընդհանուր պատկերն ունենալ։
 Ինչ վերբերվում  է վիրուսի նոր տեսակին, ապա ըստ ԱՀԿ ի կազմած զեկույցի այն անսպասելի բնույթ չէր կրում, հաշվի առնելով, որ վիրուսներն անընդհատ փոխվում են և առաջանում են մուտացիայի նոր տեսակներ։ Դրանց մեծ մասը էական փոփոխություն չեն առաջացնում, այնինչ որոշները կարող են նկատելի առավելություններ տալ վիրուսին՝ նպաստելով փոխանցման ավելի արագ ու հեշտ տարածմանը։ Տարբեր երկրներում առաջ եկած մտահոգությունները վերաբերվում են SARS-CoV-2 տեսակի վիրուսին։ Թե ինչպիսի վտանգ այն կարող է  ներկայացնել իրենից, թերևս կախված է ԱՀԿ մասնագետների, միջազգային գիտական հետազոտողների համակարգված դիտարկումից։ Այն ինչ հիմա պահանջվում է անել ՝ համակարգված հաջորդականությամբ դիտարկել վիրուսի տարածումը մուտքային ճանապարհորդների և տեղական համայնքների վրա, վիրուսի փոխանցման առկայությունն ու չափը հստակ պարզելու համար։
Առայժմ այն ինչ պահանջվում է յուրաքանչյուրից ՝ ստեղծված իրավիճակւոմ համապատասխան վարքի դրսևորումն է ՝ հետևելով համաճարակային կանոներին։ 

 

 

 

 

Վերջին հրապարակումները

Ճամբարակցի երիտասարդների գործունեությունը պատերազմի շրջանում

Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Փեթակ» բարեգործական ՀԿ․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Սևան երիտասրադական ակումբ»․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
Հեղինակ : Նորա Հայրապետյան

Լրագրող, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ

Ձեզ կարող է հետաքրքրել