Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Ապագայի Սպիտակ» երիտասարդական նախաձեռնությունը նոր ու կարևոր ճանապարհի սկիզբ դրեց

   

«Ապագայի Սպիտակ» երիտասարդական նախաձեռնությունը ՄԻՏՔ ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել էր մշտադիտարկում, որն  ուղղված էր Սպիտակում և գյուղական համայնքներում առկա խնդիրների վերհանմանն ու առաջարկությունների մշակմանը։ Իրականացված մշտադիտարկման և օնլայն ձևաչափով տեղի  ունեցած հանրային քննարկման արդյունքների հիման վրա կազմվել էր առաջարկությունների փաթեթ, որն էլ դիմումի ձևով ներկայացվել էր համայնքապետարան։ Մեր դիմումին ի պատասխան համայնքապետարանից ստացել էինք հրավեր՝ հանդիպելու Սպիտակի համայնքապետի հետ։

Այսօր տեղի ունեցավ հանդիպում  «Ապագայի Սպիտակ» երիտասարդական նախաձեռնության անդամների և  Սպիտակի համայնքապետի միջև, որին ներկա էին նաև  համայնքապետարանի տարբեր ենթակառուցվածքների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, անդրադարձ կատարվեց բարձրացված բոլոր խնդիրներին, համայքապետարանի աշխատակիցների կողմից  մանրամասն ներկայացվեցին (բանավոր և գրավոր տարբերակով) այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվում են և պլանավորվում  են իրականացնել բարձրաձայնված խնդիրների մասով,  մասնավորապես համայնքապետարանի կողմից ընդունվեցին մեր հետևյալ առաջարկները․


     - Աղբահանության մասով  համայքապետարանը պատրաստակամություն հայտնեց տեղադրել հավելյալ 9 աղբաամաններ քաղաքի այն շրջաններում, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը, ինչպես նաև տրամադրվեց աղբահանության կատարման գրաֆիկ, որի հիման վրա կիրականացվի նաև մեր կողմից վերահսկողություն աղբահանության պատշաճ կատարման գործընթաց իրականացնելու համար։ 


 - Ճանապարհային ենթակառուցվածքների և ասֆալտապատման մասով, ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի առաջիկա ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման ընթացում առաջնահերթությունը կտրվի մեր կողմից մատնանշված՝ Այգեստան և Բանավան թաղամասերին։


 - Երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպման մասով, համայնքապետարանի կողմից ստացանք առաջարկ ստեղծել «երիտասարդ համայնքապետարան», որը համայնքապետարանի կողմից կստանա տարածքային, ֆինանսական և տեխնիկական աջակցություն ու կիրականացնի երիտասարդներին հուզող խնդիրների բարձրաձայնման և այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր։


Հանդիպան ընթացքում  ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակական  համագործակցության վերաբերյալ։ Շնորհակալություն ենք հայտնում Սպիտակի համայնքապետարանի անձնակազմին և համայնքապետին ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկան և  համագործակցության համար։

Վստահ ենք, որ շարունակական աշխատանքի դեպքում կկարողանանք ունենալ մեր երազած ԱՊԱԳԱՅԻ ՍՊԻՏԱԿԸ։

  

Վերջին հրապարակումները

Կոմպոստի հորերի, աղբի տեսակավորման աղբամանների և գրասենյակային գույքի ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ն «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Օգոստոս 07, 2021
Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել է Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել