Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Հանուն Արմավիրի» նախաձեռնությունը և ՄԻՏՔ ՀԿ-ն ներկայացրել են Արմավիրի զարգացման իրենց առաջարկությունները

«Հանուն Արմավիրի» նախաձեռնությունը և «ՄԻՏՔ» ՀԿ-ն համատեղ իրականացրել են Արմավիր համայնքի խնդիրների կարճաժամկետ մշտադիտարկում, պարզելու համար բնակիչներին հուզող առաջնահերթությունները և խնդիրները։ Մշտադիտարկման ստացված արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

            Վերոնշյալ մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Հանուն Արմավիրի» նախաձեռնությունը և «ՄԻՏՔ» ՀԿ-ն կազմել են առաջարկությունների փաթեթ, որն ուղարկվել է Արմավիրի համայնքապետարան։  Առաջարկությունները հետևյալն են․

  1. Ասֆալտապատման խնդրի մասով առաջիկա սուբվենցիոն և այլ ծրագրերում առաջնայնություն տալ Սահմանապահների, Արարատյան փողոցներին, Նորապատ թաղամասին և գնացքի կայարանի ավտոկայանատեղիին։ Իհարկե ըստ տարիների բաշխվածության ուշադրություն դարձնել նաև մյուս երկրորդական փողոցներին։
  2. Հասարակական տրանսպորտի թերի աշխատանքի մասով սկսել բանակցություններ ծառայություններ մատուցող ընկերության/ընկերությունների հետ, որի արդյունքում հասարակական տրանսպորտի աշխատանքը կկանոնակարգվի, ինչպես նաև հնարավորինս կպահպանվի մաքրություն։
  3. Զբոսաշրջության զարգացման մասով ձևավորել Համայնքապետարանին կից զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որտեղ կներառվեն հասարակական, բիզնես և վարչական սեկտորը ու կմշակվի հստակ ռազմավարություն։
  4. Ակտիվ համագործակցելով մասնավոր հատվածի և ՀԿ-ների հետ(կոնֆերանսներ, քննարկումներ, հանրային լսումներ), որի արդյունքում հնարավոր կլինի թիրախային կերպով լուծել երիտասարդների աշխատանքային հմտությունների զարգացման և տարբեր մասնագիտություններով պրակտիկաների մասնակցության հարցը, ինչպես պետական ու համայնքային, այնպես էլ հասարակական ու մասնավոր սեկտորում։
  5. ՀԿ-ների հետ ջանքեր գործադրել խթանելու համար երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և կազմակերպել «Երիտասարդական ավագանի» և «Երիտասարդական համայնքապետարան» ծրագրերը, որոնց միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան մեկ օր «կառավարել» քաղաքը, այնպես էլ կկազմվի Համայնքապետարանին կից երիտասարդական խորհուրդ, որը քննարկումներ կանցկացնի բոլոր կարևոր հարցերի ու որոշումների շուրջ։ Խորհուրդը կաշխատի նաև երիտասարդությանը հուզող այլ հարցերի շուրջ և կմշակի համայնքի երիտասարդական զարգացման ռազմավարությունն ու միջոցառումների պլանը։
  6. Խստորեն հետևել փողոցային առևտրի սահմանափակման կանոնակարգին և քայլեր ձեռնարկել առնվազն բացօթյա պայմաններում շուտ փչացող մթերքների վաճառքի արգելման համար։
  7. Սահմանել ժամկետ քաղաքային երկրորդ այգու ստեղծման համար և քաղաքի տարբեր հատվածներում յուրաքանչյուր տարի առնվազն 5000-10000 ծառ տնկել, որի համար նաև առաջարկում ենք համայնքում ավանդույթ դարձնել բոլոր դպրոցների շրջանավարտների կողմից անհատական ծառերի տնկումը։
  8. Ուշադրություն դարձնել աղբահանության գործընթացին, մասնավորապես Բանգլադեշ, Նորապատ, Ախպարաշեն թաղամասերում և ոչ կենտրոնական այլ մասերում խստորեն հետևել աղբահանության գրաֆիկի ճշգրիտ պահպանմանը և գրաֆիկը տարածել հրապարակային ձևով, որպեսզի քաղաքացիները կարողանան հետևել դրա կատարմանը։
  9. Բժշկական սպասարկման որակի բարձրացման մասով հորդորել ղեկավար անձնակազմին հստակ հետևել բժիշկների աշխատանքային գրաֆիկին, ինչպես նաև համագործակցությամբ մշակել որևէ մեխանիզմ, որի միջոցով կթեթևանան գոյացող բազմամարդ հերթերը։
  10. Մշակութային կյանքի ակտիվացման մասով բանակցել բիզնես հատվածի հետ, որպեսզի երբեմն-երբեմն կազմակերպվող կինոդիտումները դառնան մշտական գործող կինոթատրոնի կարգավիճակով, ինչպես նաև թատերական տարբեր խմբերի հրավիրել և ապահովել ամսեկան առնվազն մեկ թատերական ներկայացում։
  11. Խմելու ջրի վնասակարության/անվնասակարության մասով փորձաքննություն անցկացնել անկախ լաբորատորիայում և հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, իհարկե թեկուզև անվնաս լինելու պարագայում Կառավարության, միջազգային կառույցների և ծառայություններ մատուցող ընկերության/ընկերությունների հետ համագործակցությամբ փորձել բարձրացնել ենթադրելի ոչ վնասակար, բայց քաղաքացիների պնդմամբ վատ ջրի որակը։
  12. Գերեզմանատունը ապահովել առնվազն հիմնական կողմնորոշիչ հանդիսացող մի քանի լուսավորության սյուներով մինչև հնարավորություն կստեղծվի առավել մեծացնելու ցանցը։
  13. Միջոցներ գտնել շների հանրակացարան կառուցելու համար, որը կլուծի համայնքի ողջ տարածքում թափառող շների հարցը, մինչ այդ փորձել  գտնել ժամանակավոր լուծում։
  14. Մոնիթորինգի ենթարկել կոմունալ սպասարկման ծառայությունների աշխատանքը և իրականացնել կարիքների գնահատում, որի արդյունքների հիման վրա մշակել բարելավման աշխատանքներ։
  15. Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին ներգրավվածության պակասը լրացնել առավել ներառական միջոցառումների կազմակերպմամբ, ինչպես նաև քաղաքի փողոցների ու շենքերի ոչ համապատասխան կահավորվածությունը փոփոխելու համար կազմել գործողությունների պլան ըստ որի տարեցտարի կբարելավվի տիրող վիճակը։
Արմավիրի համայնքապետարանն արձագանքել է ներկայացված առաջարկներին և աշխատանքային խմբին հրավիրել է համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ քննարկման։

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել