Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

-Ե՞րբ է ստեղծվել Ձեր Կազմակերպությունը և ինչու՞։

-Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դեռ 2015թ. նոյեմբերին: Այդ ժամանակ ուսանող էի ու որպես ուսանող ինձ չէր բավարարում իմ համալսարանական գիտելիքները: Թերևս ինձ համար գերխնդիրներից մեկը ՀՀ կրթական համակարգում պրակտիկայի բացակայությունն է: Սկսեցի կամավորությամբ զբաղվել, որը օգնեց ունենալ նոր ծանոթություններ, նոր հմտություններ, որոնք էլ նպաստեցին, որ հստակ քայլեր անեմ դեպի աշխատաշուկա: Ու եկավ պահ, որ ես արդեն պատրաստ էի ձեռք բերած հմտություններս փոխանցել մեկ ուրիշին: 2018 թ. հունվար ամսին որոշեցի կյանքի կոչել նպատակս՝ ստեղծել մի հարթակ, որը կօգնի երիտասարդներին ինքնազարգանալ, պահանջված հմտություններ ձեռք բերել և դուրս գալ աշխատաշուկա։ Մինչև ապրիլ ամիս աշխատել ենք որպես նախաձեռնություն, իսկ արդեն ապրիլին՝ գրանցվել որպես հասարակական կազմակերպություն։ Մեր կազմակերպության շահառուներն են 16-30տ. երիտասարդները՝ սկսած ավագ դպրոցի աշակերտներից, քոլեջի ուսանողներից մինչև բուհերի ուսանողներ և պարզապես երիտասարդներ, որոնց կարող ենք աջակցել աշխատաշուկա մտնելու հարցում։- Պատմում է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Ավագյանը։

-Ինչպիսի՞ գործունեություն է ծավալել Ձեր Կազմակերպությունը պատերազմի շրջանում

- Հոդված 3 ակումբի հետ համագործակցելով՝ մեր թիմը օգնում էր տեսակավորել և ըստ կարիքի բաժանել հումանիտար օգնությունը Արցախից տեղահանված բնակչությանը։ Այդ շրջանում մեր կազմակերպությունը ակտիվ էր նաև ինֆորմացիոն դաշտում՝ սոցիալական ցանցերում։ Մենք լուրեր էինք տարածում պաշտոնական աղբյուրներին հետևելու անհաժեշտության մասին:


Կազմակերպության ֆոնդահայթայթման բաժնի ղեկավար Էվելինա Առաքելյանը նշում էր՝ պատերազմի շրջանում աշխատել են նաև Արցախի երիտասարդների հետ։

-Արցախի երիտասարդների համար կազմակերպել ենք երկամսյա առցանց դասընթացներ օտար լեզվի և համակարգչային հմտությունների զարգացման համար, ինչպես նաև ծանոթացրել CV և մոտիվացիոն նամակ գրելու գաղտնիքներին։ Ծրագրին մասնակցել է 148 արցախցի։ Իսկ ընդհանուր առմամբ, այս երեք ամիսների ընթացքում, շուրջ 150 ընտանիքի հումանիտար աջակցություն ենք ցուցաբերել։ Օտար լեզուների դասավանդումը իրականացվել է կամավոր սկզբունքով այն մասնագետների կողմից, ովքեր կարիք ունեին զարգացնելու մասնագիտական կարողությունները։ Իսկ համակարգչային ծրագրերի դասավանդումը իրականացվել է մեր կազմակերպության անդամների շնորհիվ։ 
 

-Ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում հետպատերազմյա ճգնաժամը մեղմելու համար։

- Հրանտ Մաթևոսյանի AR Visualization ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ահնիձոր գյուղում փորձում ենք տուրիզմը զարգացնել։ Գյուղը Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրն է և շատ հիանալի պայմաններ ունի տուրիզմի զարգացման համար։ Այս ծրագրի մասին դեռ շատ փակագծեր չեմ բացի, մանրամասները՝ շուտով։- պատմում է Տիգրանը և հավելում,- մեծ թափով սկսել ենք աշխատանքներ իրականացնել նաև Սյունիքի մարզում: Կազմակերպում ենք քաղաքացիական պաշտպանության դասընթացներ՝ պայմանավորված մարզում ստեղծված իրավիճակով, իսկ մնացած հակաճգնաժամային ծրագրերի մասին  կպատմենք, երբ դրանց մեկնարկը տանք:

Վերջին հրապարակումները

Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել