Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ճամբարակցի երիտասարդների գործունեությունը պատերազմի շրջանում

 

Ճամբարակ համայնքում գեթ մեկ անգամ եղած մարդը կփաստի, որ գտնվել է փոքրիկ կանաչ դրախտում, որտեղ եղանակը կարող է վայրկյանական փոխվել՝ անձրևից ՝ արև, ամպրոպից՝ լռություն և այդ նույն հակառակ ուղղությամբ։ Չնայած սահմանապահ լինելու հանգամանքին, համայնքը բավականին խաղաղ է և ինքնուրույն։ Դեռ 2020թ հուլիս ամսվա իրադարձությունները ճամբարակցիներին պատրաստել էին պատերազմի, չնայած՝ միշտ պատրաստ են դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ առհասարակ պատերազմական վտանգը կչեզոքանա։
Այս գիտակցումը ունենալով՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմին ճամբարակցիները ակտիվ մասնակցություն ունեցան։

«Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ողջ համայնքը, բայց կոնկրետ մեր երիտասարդական թիմը բաղկացած էր մոտավորապես 16 հոգուց»,- պատմում է ճամբարակցի Դավիթը։

Այդ օրերին երիտասրադներով մասնակցել են բացառապես բոլոր գործընթացներին, որը արվում էր հանուն հաղթանակի, երևի չեն մասնակցել միայն պետական և ռազմական գաղտնիք պարունակող քննարկումներին ՝ թեթև ժպտալով նկատում է Դավիթը։ 

«Մենք օգնում էինք համայնքի զորամասի կողմից բացված շտաբի աշխատանքներին, իրենք մեզ հետ կապ էին հաստատում, երբ անհրաժեշտ էր հավաքագրել տաք հագուստ, վերմակներ, օրինակ ժամանած ՄՈԲ ուժերի համար մոտ 100 ծածկոց և տաք հագուստ հավաքագրեցինք, բեռներ ենք դատարկել կամ տեսակավորել, ուղեկցել և այլն․․․ մեր հեռախոսահամարները այնքան էին տարածվել՝ երբեմն զանգում էին արտերկրից, հաշվեհամարներ ուզում՝ գումար փոխանցելու նպատակով, դե մենք էլ բոլորին ուղղորդում էինք փոխանցել Հայաստան Համահայկական հիմնադրամին»։

Ճամբարակցի երիտասրադները հատուկ արկեղերի մեջ հավաքում էին այդ օրերին առաջին անհրաժեշտություն ունեցող բոլոր պարագաները՝ դեղորայքից մինչև հագուստ և սնունդ, որոնք ուղարկվում էր հենց համայնքի զորամասի։  Գրեթե պատերազմի վերջին օրերին էին, եթե նախկինում իրականացրել էին «թուղթը աղբ չէ» ակցիան, ապա այս անգամ՝ «թուղթը վերածենք զենքի»։ Շուրջ 1տոննա թուղթ հավաքեցինք, որը պետք է հանձնեինք և դրանից ստացված հասույթը փոխանցեինք հիմնադրամին, սակայն չարաբաստիկ պայմանագիրը ստորագրվեց, այդ ժամանակ իրավիճակը մեղմ ասած սարսափելի էր։ Դեռ թուղթը թողեցինք․․․ բայց անպայման հանձնելու ենք և փոխանցելու, ասեմ ավելին՝ այժմ Ճամբարակում պլաստիկի վերամշակման գործընթաց ենք սկսել, սպասեք արդյունքի,-եզրափակում է Դավիթը։ 



  

«Մեր թիմում էին դասարանցիներս, ընկերներս ու մի հետաքրքիր բան նկատեցի այդ օրերին եթե նախկինում Ճամբարակում որևէ երիտասարդական, համայնքային միջոցառում կազմակերպելու փորձ ունեի նրանցից որոշների հետ՝ տարբեր առիթներով, այս անգամ բոլորը մոբիլիզացրել էին իրենց էներգիան, ռեսուրսները և կարողությունները մի նախաձեռնությունում և հանուն մի նպատակի։ Ուզում եմ նրանց բոլորի անունները հիշատակեմ, քանի որ այդ օրերին անգնահատելի ախատանք արեցին ընկերներս Մե «ջոկի մարտիկներն»  էին Աննա Ստեփանյանը, Միլենա Ղուլյանը, Սիփան Սարգսյանը, Խորեն Մուրադյանը, Մամիկոն Կիրակոսյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Լիլիթ Ղուլյանը, Նարեկ Ջառահյանը, Լուիզա Այունցը, Մալենա Մակարյանը, Անդրանիկ Ստեփանյանը, Մամիկոն Չիլինգարյանը, Նարեկ Մխիթարյանը և Լիանա Շառյանը»։ 

Դավիթը ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի ապագա ուսանող է, պատրաստվում է ուսումնառությունը շարունակել «Պատիվ ունեմ» ծրագրով։

 

Վերջին հրապարակումները

Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել