«Մենք ու մունք» նախաձեռնության համահեղինակ Էլինա Կարապետյանը պատմում է, որ իրենք սկսել են գործել պատերազմի օրերին։ «Սեպտեմբերի 29-ից սկսեցի զբաղվել կամավորական աշխատանքով: Զգացի, որ կարողանում եմ մարդկանց հետ հեշտ հաղորդակցվել ու անհրաժեշտ պարագաներ հայթայթել։ Կամավորական աշխատանքիս ընթացքում ծանոթացա Լիլիթ Ադիբեկյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Լուսինե Աբրահամյանի հետ և սկսեցինք ավելի համակարգված աշխատել․ դե արդեն իսկ մեր հեռախոսահամարները տարածվել էին հասարակության լայն շրջանակներում, մեզ անընդհատ զանգում էին, խնդրում օգնել, ուստի որոշեցինք նախաձեռնություն ստեղծել, որը կոչեցինք «Մենք ու Մունք»» :
-Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը Ձեր նախաձեռնության նկատմամբ: Արդյո՞ք ստացվում էր անհրաժեշտ օգնությունը հավաքագրել։
Այս օրերին համացանցը, համացանցային ծանոթությունները շատ օգնեցին․ Ֆեյսբուքում մի հրապարակում էի թողնում և անհրաժեշտ ֆինանսավորում էր հավաքվում, դա օգտագործում էինք հագուստ, սնունդ, գլխարկներ, ձեռնոցներ գնելու համար: Հաճախ ինձ ընկերանալու հայտեր էին ուղարկում հասարակական գործիչներ, բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, հայտնի մարդիկ։ Իրենք էլ արձագանքում էին, տարածում հայտարարությունները։ Հասարակության լայն շրջանակներ կամա թե ակամա ներգրավվում էին մեր աշխատանքներում, օգնում էին մեզ։ Նույնիսկ մի ծիծաղելի դեպք եմ հիշում, երբ գիշերը 00:00-ի կողմերը մի տղամարդ զանգեց ու ասեց «բարև ձեզ, Термо-белье-ի Էլինայի հետ եմ խոսու՞մ»...
-Ունեի՞ք հստակ գործառույթներ, որոնցով շարժվում էիք:
-Հետպատերազմյա շրջանում փոխվե՞լ է Ձեր գործունեությունը։
Մեր Կազմակերպությունը ստեղծվել է 1987թ․, որը Անկախ...
Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...
Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...
Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...