Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Սևան երիտասրադական ակումբ»․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը


-Ե՞րբ և ինչու՞ ստեղծվեց ձեր Կազմակերպությունը։

-2008թ ես Երևանից վերադարձա Սևան, ու ոչ մի բան չկար անելու, և միակ հետաքրքիր վայրը, որ այցելում էի, «ինտերնետ-տարածքներն» էին, որտեղ օրերից մի օր հանդիպեցի մանկության ընկերուհուս ու սկսեցինք շփվել, որովհետև այլ տեղեր այցելելու տարբերակ չկար։ Մի օր էլ նա ինձ առաջարկեց Green camp-ում ջոկատավար լինել, քանի որ ես էլ այլ զբաղվածություն չունեի, համաձայնվեցի, որտեղ  հանդիպեցի, ծանոթացա այլ երիտասրադների հետ։ Ճամբարի ավարտից հետո մեր մեջ ցանկություն կար այդ կապը պահելու ու մեր ընկեր Նաիրան ( հետագայում մեր ՀԿ նախագահը) առաջարկեց ՀԿ ստեղծելու գաղափարը՝ երիտասարդական կազմակերպություն, որը կկարողանա երիտասրադներին համախմբել և երիտասարդական ծրագրեր իրականացնել։ Այդ խմբից մնացինք երեք աղջիկներով և որոշեցինք սկսել. բացել   երիտասարդական ակումբ, որտեղ ամենքս ներդրեցինք մեր նախասիրությունները ։ Օրինակ ես արվեստի մարդ էի, արվեստի հետ կապված ծրագրեր էի պատկերացնում, մյուսը՝ համակարգչային հմտություններ էր դասավանդում, երրորդը՝ դասընթացների կազմակերպման կողմնակից էր։ 2009թ մարտ ամսին գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպություն, որի վերջնական նպատակը երիտասարդական համայնքի ուժեղացումն էր, որը կօգտագործվեր  հօգուտ համայնքի զարգացման։   


Մեր համայնքում սկսեց արագ տեմպով զարգանալ կամավորությունը, քանի որ ՀԿ ոլորտում փորձառություն չունեինք և սկսել էինք մեր գործունեությունը կամավորական աշխատանքներ կատարելով, ու եթե սկզբից մարդիկ տեսնում ու հարցնում էին՝ «ո՞րն ա ձեր շահը», դա փոխվեց մի քանի տարուց, և համայնքի բնակիչը սկսեց մեզ շատ ավելի լուրջ վերաբերվել, որովհետև առավոտից երեկո աշխատում էինք համայնքային տարբեր նախաձեռնությունների վրա, որի արդյունքը շոշափելի էր։ Ընթացքում հասկացանք նաև մեր շահը մեր գործունեությամբ երիտասարդական ցանց էինք ստեղծել, որի երիտասարդներն իրենց կոչում էին «Սևաներակցի», ի դեպ դա Կազմակերպության անվան կրճատ տարբերակն է։ Ճիշտն ասած մենք մեզ հենց «սնուցող երակներ» էլ համարում ենք․․․

-Ի՞նչ գործունեություն է ծավալել Ձեր Կազմակերպությունը պատերազմի օրերին։

Պատերազմը մեզ համար շոկային էր։ Սեպտեմբերի 26-ին կազմակերպված էր համերգ , որը չեղարկվեց անտանելի անձրևի պատճառով, մենք որոշեցինք, որ կշարունակենք սեպտեմբերի 27-ին։ Տեխնիկան չհավաքեցինք, բոլորին իրազեկեցինք՝ համերգը շարունակելու ենք սեպտեմբերի 27-ին․․․ Ընդ որում,  համերգում պետք է ելույթ ունենար նաև Շուշիի թիմը` Շուշի քուչի բլյուզ բենդը: Բնականաբար համերգը չեղակրվեց․․․ սկզբում առասարակ չէինք հասկանում ՝ ինչ է կատարվում, բայց համայնքում արդեն ինքնակազմակերպվել էին երիտասարդական խմբեր, որոնք ավելի արագ էին արձագանքում իրավիճակին, քան օրինակ համայնքապետարանը։ 28-ին արդեն մեզ դիմեցին հագուստի ու սնունդի հավաքագրմանն աջակցելու համար ։ Այդ օրերին ով ում կարողանում էր օգնել, օգնում էր։ Մենք մի ընտանիք էինք դարձել։ Սկսեցինք հագուստ հավաքագրել, հիգիենայի պարագաներ,  մեր մյուս խումբը շրջում էր ափամերձ հատվածներով, որտեղ հիմնականում ապաստանել էին Արցախից բռնի տեղահանվածները, և նրանց աջակցություն ցուցաբերումսկսած առօրյա տարրական կարիքներից, մինչև կոնկրետ վեկտորային աջակցություն։ Խմբերով շրջելով հավաքագրում էինք նաև տեղահանվածների կարիքները և փորձում հնարավորինս արագ արձագանքել իրենց կարիքներին։
Մի  շարք երիտասարդներով այցելում էինք նաև տեղահանված ընտանիքների երեխաներին աջակցելու, նրանց ժամանցը կազմակերպելու նպատակով, որը ինչ-որ առումով կթեթևացներ իրենց սթրեսային հոգեվիճակը։ Երեխաներին զբաղեցնում էինք իրենց հետ ձեռքի աշխատանքներ պատրաստելով, անգլերենի դասեր անելով, նկարչությամբ և այլն։ Երեխաների կրթության և ժամանցի ապահովման ծրագիրը արեցինք կարելի է ասել մինչև հոկտեմբերի կեսեր՝ մինչև համավարակի ալիքի նոր բռնկումը։
Դրանից հետո, երբ համայնքապետրան
ն արդեն կարգավորեց այս բոլոր գործընթացներն ու սկսեց իրականացնել վերոհիշյալ աջակցության գործառույթը, վերադարձանք մեր Կազմակերպություն՝ քննարկելու մեր անելիքները։
Կապ հաստատեցինք մեր
այդ պահին գործող ծրագրերի դոնոր կազմակերպությունների հետ՝ ռեսուրսների օգտագործման օրակարգը փոփոխելու, որի արդյունքում գնեցինք թելեր, որոնցով Սևանցի և Սևանում ապրող տեղահանված արցախցի կանայք սկսեցին գործել տաք գլխարկներ, գուլպաներ և վերնահագուստ, որոնք ուղարկում էինք սահման։ Այդ ակցիային մասնակցեց մոտավորապես 60 կին, որից 10-ը ՝ Արցախից։ Հրադադարից հետո ՆԵՖ Հայաստանի աջակցությամբ շարունակեցինք աշխատել ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների հետ՝ հրատապ աջակցության ծրագրի շրջանակներում: Այս դեպքում ծրագրին մասնակցում են միայն արցախցիները ,  ովքեր գործում են իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար , իսկ մյուսներ իրենց  գործված հագուստները  կարողանում են հանձնել ` ստանալով որոշակի հոնորար ( դրամական աջակցություն ) ։ 
Հիմա՝ հետպատերազմյա շրջանում, ցանկանում ենք վաճառքի իրականացման հարթակ գտնել, բերել իրենց ապրանքը կոմերցիոն տեսքի, որը կօգնի ծրագիրը շարունակել՝ անկախ մեր ունեցած ֆոնդից։ Մեզ հետ աշխատել են թվով 30 արցախցի կանայք, որից հոնորար էր ստանում թվով 10-ը։ Արցախահայության աջակցության նույն ծրագրի մեկ այլ կոմպոնենտով բացեցինք երկու խմբակ արցախցի փոքրիկների համար։ Եվ մարդիկ իմանալով, որ Կազմակերպությունը, նրա անձնակազմը այս պրոցեսում իրականացնում է բացառապես կամավորական աշխատանք, չի ստանում  աշխատավարձ, իրոք զարմանում էին, բայց օրինակ աշխատավարձ՝ հոնորարի տեսքով, ստանում են գործող կանայք և մի երիտասարդ աղջիկ, ում վերապատրաստե
լ ենք մեզ մոտ` որպես կարպետագործության ու կավագործության խմբավար : Խմբակը կգործի մինչև մարտի վերջ։
Պատերազմ
ի  օրերին մեզ դիմեցին նաև բազմաթիվ սևանցիներ, ովքեր ևս փնտրում են աշխատանքի հնարավորություններ։ Մենք մտածում ենք նմանատիպ սոցիալական բիզնես սկսել համայնքի գործազուրկ կանանց աշխատանքի հնարավորություն ընձեռելով, օրինակ հենց ձեռագործ աշխատանքներով գումար վաստակելը շատ կանանց համար գումար վաստակելու նախընտրելի միջոց է։


«Սևան երիտասրադական ակումբ» ՀԿ- ի նախագահ Գոհար Մնացականյանի հետ

Վերջին հրապարակումները

Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել