Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Փեթակ» բարեգործական ՀԿ․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը


-Ե՞րբ և ինչու՞ է ստեղծվել Ձեր Կազմակերպությունը։

- Պետք է մի քիչ ավելի վաղ շրջանից սկսեմ պատմել, որի մասին դեռ երբեք չի խոսվել։ Կազմակերպություն ստեղծելու միտքը ծնվեց աղջկաս ծննդյան տարեդարձը նշելիս։ Սպիտակում երեխաների համար ժանացի վայրեր գրեթե չկան, բայց փորձեցի հետաքրքիր խնջույք կազմակերպել և հրավիրել աղջկաս ընկերներին, հանդիսավար-ծաղրածուի, որը պետք է հետաքրքիր խաղեր անցկացներ և հաղթողներին տար այն նվերները, որոնք ես նախապես գնել էի։ Երեխանի մի մասը ստացան նվերներ, մյուսը՝ ոչ։ Չնայած ես էի այդպես կազմակերպել, բայց խղճի խայթ առաջացավ փոքրերի նկատմամբ այդ «անարդարությունից»։ Այդ օրվա արդյունքը քննարկեցի մեր Կազմակերպության հիմնադիր Ժիրայր Հովսեփյանի հետ՝ բնականաբար ներկայացնելով կազմակերպչական «անարդարության» հատվածը՝ մի մասը նվերներ ստացան, մյուսը՝ ոչ։  Պարոն Ժիրայրն էլ իր հերթին կիսեց մտահոգությունս, և որոշեցինք ամանորին ընդառաջ ճշտել անապահով ընտանիքների երեխաների քանակը նույն դպրոցում և ամանորյա նվերներ պատրաստել իրենց համար։   ԱՄՆ-ում կազմակերպված հանգանակության շնորհիվ կարողացանք թվով 106 անապահով ընտանիքների երեխաների համար գնել ձմեռային հագուստ, ամանորյա խաղալիքներ, քաղցրավենիք, և միտքը ՝ ունենալ բարեգործական կազմակերպություն, այստեղից ծնվեց։ Հետագայում արդեն մեր կամվորներից Վարդուհի Թումանյանը, ուսումնասիրելով դրոցների խնդիրները , դպրոցի միջոցառումները ավելի լսելի դարձնելու համար գնեցինք բարձրախոս- դինամիկներ  4  դպրոցների համար, նաև պրոեկտոր  ։ Անհրաժեշտություն համարելով `4-րդ դպրոցի խնդիրը վերանորոգվեց նաև դպրոցի սանհանգույցը ։  Դպրոցներ այցի ժամանակ առաջնահերթություն ենք համարել նաև զբաղվել երկու երեխաների առողջական խնդիրներով , որոնց թղթաբանական բոլոր ծախսերը արվել է կազմակերպության միջոցով։ Համավարակը խանգարեց այս ծրագրի ընթացքին։  Ամերիկայում բուժում ստանալու ծրագիրը դեռ ընթացքի մեջ է։

Մեր շահառուներն են անապահով ընտանիքների երեխաները և առհասարակ Սպիտակ համայնքում ապրող կարիքավոր մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն։ Մենք աշխատում ենք հանուն Սպիտակ համայքնի և նրա հարակից գյուղերի։ Որպես նախաձեռնություն սկսել ենք աշխատել 2017թ , իսկ որպես կազմակերպություն գրանցվել ենք 2020թ հուլիսին, իսկ  սպետմեբերի 26-ին (կարծես նախախնամություն լիներ․․․), ունեցանք առաջին հանդիպումը Հայ բարեգործական ընդհանուր միության սկաուտական խմբի հետ, որը ընդունվեց մեծ ոգևորությամբ իսկ արդեն սեպտեմբերի 27-ից մեր բոլոր պլանները և գործողությունները փոխվեցին։
Բայց մինչ այդ շրջանի գործունեությանը անցնելը, կցանկանամ նշել՝ սերտ է մեր համագործակցությունը նաև Սպիտակ համայնքի դպրոցների հետ, որոնք մեզ փոխանցում են անապահով և կարիքավոր ընտանիքների, երեխաների տվյալներ, որոնց և մեր արտասահմանի գործընկերների տեղում կազմակերպված հանգանակության շնորհիվ, կարողանում ենք ցուցաբերել տարբեր տեսակի աջակցություն։ Ունենք նաև յամագործակցություն քաղաքում գործող «ԷԼ էժ» պարային համույթի հետ։ Երեխաների մեծ մասը, ունենալով ֆինանսական խնդիր , հնարավորություն չէին ունենում վճարել պարի համար նախատեսված հագուստի համար վճարելու, որով խնդիր էր առաջանում պարի վերջնական տեսքը ապահովելու։ Փորձել ենք լուծել նաեւ այդ խնդիրը`արդեն վճարելով 2 պարի համար տարբեր հագուստների գումարները 18 երեխաների համար։
Մեր նպատակն է նպաստել մեր համայնքի զարգացմանը, ստեղծել և ամրապնդել գյուղերի երիտասարդների հետ կապը, որ նրա բնակիչը `երիտասարդը,  չլքի համայնքը։

-Իսկ ինչու՞ «ՓԵԹԱԿ»

Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ անունը ընտրելով՝ ցանկանում ենք ցույց տալ, թե մեր կազմակերպության աշխատասիրությունը, նվիրվածությունը գաղափարին, թե մեր գործունեության համակարգվածությունը։ Կես կատակ կես լուրջ վաստակել ենք Փեթակի ժրաջան մեղուներ «պիտակը» ։

-Պատմեք պատերազմական շրջանում ծավալած գործունեությունից

-Սեպտեմբերի 29-ից համայնքում ունեինք Արցախից տեղահանվածներ, որոնց հարցերով զբաղվում էր համայքնապետարանը։ Մենք ևս լծվեցինք աշխատանքին և համագործակցելով տեղական և միջազգային, Սփյուռքի կազմակերպությունների հետ՝ սկսեցինք հավաքագրել հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ 32 ընտանիքի պարբերաբար տրամադրել ենք սնունդ, հագուստ և հիգիենայի պարագաներ՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 20-ը։ Տաք հագուստ, անհրաժեշտ սնունդ և տվյալ պահին ըստ անհրաժեշտության ` անձրևանոցներ,գլխարկներ քնապարկերի, UPS  սարքեր, ուղղարկվել է նաև սահման։ Շատ հուզիչ էր ,երբ բնակիչները գալիս էին մեր գրասենյակ և հուզված առաջարկում իրենց օգնությունը սահմանում կանգնած մեր զինվորներին ինչ որ չափով օգտակար լինելու համար։ Պատրաստ էին վերջին դրամը ներդնել և ինչով հնարավոր է օգնում էին։ Արդեն թոշակառու տատիկներն ու պապիկները իրենք էին հագուստ բերում, հաճախ խնդրում էին մենք մոտենանք վերցնեն,ասելով որ շատ է և չեն կարող իրենք բերել։ Մշտապես մեզ հետ է եղել 8-րդ դպրոցի տնօրեն տիկին Սարդարյանը , ողջ կոլեկտիվը թե ֆինանսապես է օգնել, թե հագուստ են հավաքագրել և ուղարկել։ Նաեւ 5 դպրոցի տնօրեն տիկին Յարմալոյանին է մեծ քանակությամբ հագուստ հավաքագրել դպրոցի աշակերտներից։   Շատ ընկերներ, ծանոթներ,հարևաններ ու բարեկամներ օգնել են մեզ,որի համար շնորհակալ ենք։ Երբ նկատեցինք՝ արցախահայության հարցով զբաղվում էր թե՛ համայնքապետարանը, թե՛ մարզպետարանը, մեր օգնության վեկտորները ուղղեցինք համայնքի վիրավոր զինվորներին օգնելու։ Տվյալներ հավաքագրում էինք գյուղապետարան հարցում անելով և մեր ընկերների միջոցով, տրամադրվող օգնությունն ու աջակցությունն էլ մեր թիմի անձնական կապերի շնորհիվ էր իրականանում։ Տրամադրվող օգնությունը թիրախային էր դեղորայքի կարիքի դեպքում՝ դեղորայք, սննդի դեպքում՝ սնունդ ունեինք ցուցակագրված վիրավոր զինվորներ՝ գործում էինք ըստ կարիքի, քանի որ առկա էր ռեսուրսների տեղին տնօրինման անհրաժեշտություն։ Հետո հասկացանք՝ լավագույն օգնությունը ֆինանսականն է այդ պահին մեր Կազմակերպության սոցիալական ցանցում տեղադրեցինք հայտարարություն ՝ վիրավոր զինվորներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առնչությամբ , որին համայնքը ակտիվ արձագանքեց։ Կազմակերպեցինք ակցիաներ՝  հասույթն ուղղելով զինվորների համար անհրաժեշտ պարագաներ գնելուն։ Բացի այդ մեր համայնքի սուպերմարկետները ևս մեծ ներդրում են ունեցել։ Մեր կատարած բոլոր գնումներում, որոնք նախատեսված էին զինվորներին փոխանցելու համար, տրամադրում էին զեղչեր՝ հավելյալ մթերքների տեսքով։
Վիրավոր զինվորներին ֆինանսապես աջակցեց նաև մեր Սփյուռքը, որի հետ կապ հաստատելու ուղղությամբ մեզ օգնեց Buy Armenian  ֆեյսբուքյան էջը։ Հայտարարության հենց առաջին օրը մեզ հետ կապվեցին Ամերիկայում ապրող մեր հայրենակիցները ։ 

 Որդեգրել էինք մի այսպիսի սկզբունք, որ մենք տրամադրելու էինք զինվորների  տվյալները, իսկ իրենք անմիջապես պետք է կապ հաստատեին և գումարը ուղարկեին զինվորների ընտանիքներին։ Ուղարկված բոլոր ֆինանսական միջոցները միջնորդավորված չէր մեր Կազմակերպությամբ, այլ ստացողները հենց մեր վիրավոր զինվորներն էին, մենք ընդամենը կոմունիկացիոն կապ հաստատեցինք։         Ընդհանուր առմամբ թվով 60 վիրավոր զինվոր ստացել է 10.000$ օգնություն, որտեղ, էլի կրկնեմ, մեր Կազմակերպությունը կատարել է միայն գումար փոխանցողի և ստացողի միջև կոմունիկացիոն գործառույթ։  Միայն այն գումարները որոնք հավաքագրվել է մաս -մաս հանգանակության շնորհիվ սկսած 10$-ից , մեր կողմից տրամադրվել է  զինվորի ընտանիքներին յուրաքանչյուրին  100 դոլար։

-Հետպատրեազմյա ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում այժմ։

Շարունակում ենք աջակցել մեր զինվորներին և իրենց ընտանիքներին՝ կրկին կոմունիկացիոն կապը ապահովելով արտերկրում ապրող անհատների և կազմակերպությունների հետ։ Պատերազմի ավարտից հետո դեռ օգնություն և աջակցություն է ստացել 12 զինվոր և նրանց ընտանիքները , որոնցից 4-ը զոհվել էին պատերազմում։ Այդ օրերին Սփյուռքից եկող օգնությունը քիմիական ռեակցիայի պես ընդարձակվում և շարունակվում էր։ Հերիք էր մի անհատի կողմից ուղարկվեր ֆինանսական աջակցություն մեր զինվորներին, քայլին միանում էին նաև ուրիշները, և սա իրոք ոգևորող էր մեզ համար ռեսուրսների նման սղության պայմաններում։ Ստեղծվեց շատ ջերմ կապ մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, ովքեր իսկապես անհանգստանում են մեր հայրենիքի և զինվորի համար։ Մինչեւ հիմա դեռ ցանկություն ունեն օգնելու ։ Նույնիսկ խոսելիս արտասվում էին`ասելով որ դա էլ իրենց պարտք է հեռվից մի բան անել հայրենիքի համար։

Պատերազմի ընթացքում քանի որ պարբերաբար հագուստի կարիք էր զգացվում արցախաայության շրջանում, հետևաբար մեր կենտրոնը լի էր տարատեսակ հագուստով՝ նոր , օգտագործած
․․․ իսկ արդեն պատերազմից հետո, երբ որոշակի քանակությամբ հագուստ էր մնացել, իսկ արցախցիները արդեն գնացել էին, որոշեցինք դրանք էլ փոխանցել մեր համայնքում ապրող անապահով ընտանիքներին։ Որ հագուստն էլ օգտագործված էր, լվանում էինք,  կարգի  բերում ,նոր փոխանցում։ Քանի որ հասկացանք՝ համայնքի անապահով անձանց շրջանակներում իրոք կա հագուստի կարիք, դիմեցինք մեր ընկերներին, որոնք մեծ պատրաստակամությամբ օգնեցին մեզ տրամադրելով հագուստ  դե իսկ ապրիլին կունենանք  արկղերով հագուստ են, որոնք արդեն իսկ  ուղարկվել են  Ամերիկայից  10 արկղ մոտավորապես 150 կտոր հագուստով։ 



Հարցազրույց «ՓԵԹԱԿ» բարեգործական ՀԿ-ի
նախագահ Լուսինե Ավետիսյանի հետ

Վերջին հրապարակումները

Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել