Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն»․ հարցազրույց Նարե Հայրապետյանի հետ

Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնը իրավական կարգավիճակ է ստացել 2019թ․ Հրազդանում ակտիվ գործունեություն ծավալող կանանց նախաձեռնությունների  հիման վրա։ Բայց մինչ գրանցվելը համայնքային նախաձեռնությունների ֆորմատով աշխատել են մոտ 5-6 տարի:

 
 -Ե՞րբ եք ստեղծվել Ձեր կազմակերպությունը

-«Պահանջատեր քաղաքացի` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում երիտասարդական կենտրոններ բացվեցին բոլոր տաս մարզկենտրոններում, այդ թվում և Հրազդանում։ Ծրագրի շրջանակներում մեր կենտրոնը իրականացնում էր ՏԻՄ-երի վերահսկում, առողջապահական, կրթական հաստատությունների գործունեության մոնիթորինգ, թափանցիկ ընտրությունների անցկացման ապահովում և այլն։ Մեր թիմը մշտապես վերապատրաստվել է Եվրոպական մի շարք կազմակերպություններում, մասնավորապես անդամակցել ենք  European youth parliament for water ցանցին: 2018-19թթ․ մեր համայնքում սկսեցինք զբաղվել կանանց իրավունքների պաշտպանությամբ, քանի որ դաշտը բաց էր և իրոք կար դրա անհրաժեշտությունը:  Ո՞վ, եթե ոչ մենք պիտի անեինք այդ պատասխանատու  աշխատանքը:

 
-Ինչո՞վ է զբաղվել Ձեր Կազմակերպությունը համաճարակի շրջանում

-Փորձում էինք հումանիտար աջակցություն հավաքագրել անհատական նվիրատվությունների շնորհիվ և ապահովում էինք կանանց և երեխաներին հիգենայի պարագաներով։ Արդեն պատերազմի օրերին հանդիպում ունեցանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում պետք է ստեղծվեր միասնական հարթակ՝ պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամերը մեղմելու համար, սակայն այդ  հարթակը այդպես էլ չստեղծվեց , և յուրաքանչյուր կազմակերպություն սկսեց աշխատել իր կարողությունների և հնարավորությունների սահմանում, այդ թվում և մենք։ Բավականին արդյունավետ էր մեր համագործակցությունը Հրազդանի քաղաքապետարանի հետ, փոքր ինչ պակաս արդյունավետ՝ Կոտայքի մարզպետարանի հետ։ Պետական մարմինների հետ  ոչ  արդյունավետ համագործակցության    պատճառը  նախ և առաջ այս նախադեպային ճգնաժամային իրավիճակն էր․ պետական, մարզային, համայնքային մարմինները պատրաստ չէին նման ճգնաժամի։ Պատերազմի օրերին մեր հիմնական շահառուները  կանայք , երեխաները և ծերերն էին , որոնց,  ըստ ահազանգի տրամադրում էինք համապատասխան իրեր և պարագաներ։ Հիմնական պարենային աջակցության փաթեթները մեզ տրամադրում էր «Կանանց աջակցման կենտրոն»-ը և առաջնային աջակցության փաթեթները՝ տակդիրներ, դեղեր, մանկական կաթնախառնուրդ, գնում էինք անհատական ֆոնդհայթայթման միջոցով։ Պատերազմից հետո սկսեցինք աշխատել ՀՀ-ում ապաստանած և կեցության մշտական վայր չունեցող Արցախի քաղաքացիաների հետ։ Հրազդան համայնքում աշխատում ենք 250 ընտանիքի հետ, որոնց տրամադրում ենք թե՛ հումանիտար, թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական աջակցություն։ Կցանկանայի նաև մի հաջողության պատմությամբ կիսվել։ Պատերազմից տուժած  շահառուներից մեկի հետ աշխատելիս մեր հոգեբանը պարզել էր, որ երեխան տեսողության խնդիր ունի, որը օրեցօր բարդանում է։ Նա միանգամից ընտանիքին կապել էր մեր գործընկեր Icare կազմակերպության հետ, որոնց ջանքերի շնորհիվ երեխային վիրահատեցին ՝ փրկելով տեսողությունը։ Կամ մեկ այլ պատմություն՝ մեր մասնագետի պարբերական այցերի ընթացքում պարզվեց, որ աուտիզմով ախտորոշված երեխան իրականում աուտիստ չէ. ունի պարզապես խոսքի զարգացման հապաղում։ Մենք  այս ընտանիքին դեպքի վարման առաջին օրերից կապեցինք ԱՄՆ-ում բնակվող մի ընտանիքի հետ, որոնց երեխան աուտիզմ ուներ, և նրանք օգնեցին մեր շահառուի ընտանիքին պատշաճ բժշկական օգնություն ստանալ և հոգացին որոշ կենցաղային ծախսեր։ Նման հաջողության պատմություններ էլի ունենք և դրանք մեր աշխատանքի անմիջական ու տեսանելի արդյունքն են, որը ուժ է տալիս ավելի արագ և եռանդով գործելու։ 

 
-Մի փոքր պատմեք ձեր հետպատերազմյա գործունեության մասին:

-Հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր իրականացնելիս՝  հասկանում էինք, որ այո, այս աջակցությունը առաջնային է, բայց ոչ մշտական և անձը չպիտի կախված լինի դրանից. պետք է իրեն տալ հնարավորություն, որպեսզի մարդն  ինքն իր համար հնարավորություններ ստեղծի։ Որոշ քննարկումներից հետո  որոշեցինք «Հնարավորություների կենտրոն» ստեղծել, որը տեղացի կանանց և Արցախից ժամանած կանանց կմիավորեր  և հնարավորություն կտար օգտագործելու իրենց ամենատարբեր պոտենցիալները։ Որոշ կազմակերպությունների դիմելով ինչպես նաև սոցիալական ցանցերում՝ անհատական մակարդակով,  իրականացրինք ֆոնդհայթայթում, որի արդյունքում  հավաքագրվեց 19.000$: Հավաքված գումարով պատրաստվում ենք տարածք ձեռք բերել,  որտեղ կանայք կկարողանան զարգացնել ինչպես իրենց հմտությունները՝ հրուշակագործությունից մինչև կարպետագործություն, այնպես էլ կենտրոնը կլինի հարթակ՝ իրենց ստեղծածը իրականացնելու համար։ Կենտրոնը գործելու է Հրազդանում։ Արդեն փետրվարից, սկսելու է գործել նաև ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության ճգնաժամային կենտրոնը, որը Կոտայքի մարզում միակն է այդ ֆորմատով։ 
Օգտվելով առիթից ուզում եմ մի կարևոր նրբության վրա ուշադրություն սևեռել․ թե՛ համաճարակային, թե պատերազմական օրերին տարբեր կազմակերպություններ, նախաձեռնություններ սկսեցին աշխատել՝ փորձելով մեղմացնել ճգնաժամային իրավիճակը։ Դա իհարկե շատ ոգևորիչ է, սակայն ցանկանում եմ մեր գործընկերներին կոչ անել հումանիտար օգնություն տրամադրելիս, որևէ ծրագրեր իրականացնելիս պահեն քաղաքացիներին լուսանկարների հրապարակման էթիկան։ Սա մեր Կազմակերպության համար կարևոր հարց է և կարևոր գործելաոճ։ Խորհուրդ ենք տալիս լուսանկարելիս զերծ մնալ քաղաքացիների դեմքերը ֆիքսելուց՝ պահպանելով անձի լուսանկարի հրապարակման էթիկան։


 


 

 

Վերջին հրապարակումները

Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել