Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Արմավիրում մեկնարկում է «ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ․ ԽԹԱՆԵԼՈՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» հանրային արշավը



ՄԻՏՔ ՀԿ-ն մեկնարկում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ Խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային արշավը, որին կարող են մասնակցել 17-30տ Արմավիրի մարզի բոլոր երիտասարդները, որոնք ունեն հասարակական-քաղաքական գործունեության փորձ և/կամ մոտիվացիա ՝ իրենց փորձը բարելավելու, ցանկանում են դրական փոփոխություններ իրականացնել իրենց մարզում՝ լուծելով երիտասարդության կողմից բարձրաձայնված խնդիրներ, մասնակցել համայնքային և մարզային որոշումների կայացման գործընթացներին ու երիտասարդական քաղաքականության մշակմանը։ Ընտրված երիտասարդները, մասնակցելով երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական մասնակցության, քաղաքական գործընթացների, բանակցությունների արվեստի վերաբերյալ դասընթացներին, հանդիսանալու են Արմավիրի մարզի երիտասարդ դեսպանները, ովքեր իրականացնելու են երիտասարդներին հուզող խնդիրների բարձրաձայնում, որոնք երկխոսության հարթակի միջոցով քննարկվելու են ինչպես խնդրի շահառու, այնպես էլ  պատասխանատու կողմերի հետ։   Հանրային արշավը մեկնարկում է ապրիլի 15-ից, հայտադիմումների ընդունման և հարցազրույցների անցկացման  վերջնաժամկետն է ապրիլի 25-ը ։ Մասնակցության ցանկություն ունեցող երիտասարդները պետք է նախապես գրանցվեն հետևյալ հղմամբ  և մասնակցեն ընտրության հարցազրույցի փուլին, որից հետո մայիս ամսին սկսվելու է երիտասարդ դեսպանների պատրաստման դասընթացների փուլը, այնուհետև իրականացվելու են նախապես հետազոտված երիտասարդներին հուզող խնդիրների հանրային քննարկումներ, ոլորտի ներկայացուցիչների և պատասխանատուների հետ հանդիպումներ, երիտասարդական փառատոններ և կրթամշակութային տարատեսակ միջոցառումներ։

Հանրային արշավը իրականացվում է People in Need (PIN) ՀԿ-ի "Civil Society Actors as Drivers of Change in South Caucasus and Moldova ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

Դարձի՛ր Արմավիրի մարզի երիտասարդ դեսպանը։

Դարձի՛ր դրական փոփոխությունների կերտողը քո մարզում։

 

 

Վերջին հրապարակումները

Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել