Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Երիտասարդների Ձայնը» Միավորման անդամ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող և Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի (ԵԵՀ/EYF) կողմից ֆինանասավորվող «Աշխատանքային Իրավունքի Դեսպանները» ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի 8 մարզերի (Շիրակ, Լոռի, Արմավիր, Արարատ, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն) և Երևանի 16-30 տարեկան 20 երիտասարդական աշխատողներ վերապատրաստվեցին աշխատանքային իրավունքի թեմայով` ոչ ֆորմալ կրթական մեթոդով: Ծրագրի նպատակն է ուժեղացնել և ամրապնդել երիտասարդական աշխատողների գիտելիքները ու կարողությունները հատկապես ՀՀ մարզերում, սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքային իրավունքի թեմայով աշխատելու համար: «Աշխատանքային Իրավունքի Դեսպանները» ծրագիրը մեկնարկել է դեռևս 2020 թվականի սեպտեմբեր ամսին, սակայն Հայաստանում պատերազմական իրավիճակից ելնելով հետաձգվել էր: Ծրագրի շրջանակներում իրավաբանների և ոչ ֆորմալ կրթության ոլորտի փորձագետների կողմից ստեղծվել է երիտասարդակենտրոն կրթության «Ես` աշխատանքային իրավունքի դեսպան» ձեռնարկը` երիտասարդական աշխատողների համար, ոչ ֆորմալ կրթական մեթոդներով աշխատանքային իրավունքի թեմայով ուսուցումներ կազակերպելու համար: Դասընթացից հետո երիտասարդական աշխատողները իրականացնելու են տեղեկատվական հանդիպումներ/դասընթացներ իրենց համայնքներում` շահառու հանդիսացող 16-30 տարեկան երիտասարդների համար: Դասընթացի ընթացքում երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և վերջինիս ուսուցանողի մասին մասնակիցներին ներկայացրեց «Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը: Մասնակիցներին մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների մասին ներակայցրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Լոռու մարզային գրասենյակի իրավաբան Զարինե Հովհաննիսյանը: Իսկ «Օրրան» բարեգործական ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի համակարգող Հասմիկ Ջինանյանը մասնակիցներին ծանոթացրեց Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի հնարավորությունների և արժեքների հետ: Դասընթացը հագեցած էր գործնական և խմբային աշխատանքներով, մասնակիցները թատերական բեմականացման, վերլուծությունների և խաղերի միջոցով փորձեցին գտնել լուծումներ հնարավոր աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ` օգտվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքից:



Շատ դեպքերում մասնակիցները ներկայացում էին իրենց առաջարկները աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Դասընթացի ընթացքում զարգացան մասնակիցների կարողություններն ու հմտություններն աշխատանքային իրավունքի և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում, բարձրացավ մասնակիցների տեղեկատվության մակարդակը ԵԵՀ-ի, դրա առաջնահերթությունների ու հնարավորությունների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ծանոթանալով և ուսումնասիրելով ՀՀ աշխատաքային օրենսգիրքը, աշխատանքային պայամանգրի կետերի, գործատու-աշխատող հարաբերություններին, մասնակիցները եկան այն համոզման, որ պարտադիր է և' գործատուի համար, և' աշխատողի համար նախապես կարդալ և իմանալ իրենց աշխատանքային իրավունքների մասին, և ոչ միայն: Բացի իրավունքների լավ իրազեկավածությունից անհրաժեշտ է նաև լինել պահանջատեր և հոգատար, երբ խախտվում են քո և դիմացինի իրավունքները: Այսպիսով` կարող ենք ասել, որ ծրագրի մասնակից երիտասարդական աշխատողները դարձել են իրենց համայնքներում աշխատանքային իրավունքի դեսպանները և պատրաստ են աջակցել, որպեսզի երիտասարդները լինեն իրազեկ իրենց իրավունքների վերաբերյալ:


Հեղինակ`

Նարեկ Փիլոյան

Վերջին հրապարակումները

Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Բացվել Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

Հարցազրույց Արամ Նալբանդյանի հետ...

  • Youth Voice
  • Հունիս 14, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել