-Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր Կազմակերպությունը
Կազմակերպության ստեղծումը պայմանավորված էր պատերազմական իրավիճակով։ Ես, Ալեն Գասպարյանը, Արման Գառնիկյանը, Լիլի Զախարենկոն, Արթուր Մանուկյանը և Պատրիկ Շահբանդարյանը սկզբում գործում էինք Ամուր միասին նախաձեռնության անունով , սակայն որոշեցինք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել մեր գործունեությունը և բացեցինք համանուն ՀԿ։ Մեզ անվանում էին «Հրապարակի կամավորներ», քանի որ հիմնականում օգնությունը հավաքագրում էինք Հրապարակի այգում։ Առաջին օրերին մտածում էինք՝ մի քանի օր օգնություն կհավաքագրենք, կավարտվի: Ցավոք, պատերազմը շարունակվում էր. անհրաժեշտ էր գործունեությունը շարունակել, մարդիկ էլ շատ դրական էին արձագանքում մեր նախաձեռնությանը
-Ինչպիսի՞ գործունեություն է ծավալել Կազմակերպությունը։
Ինչպես գրեթե բոլոր նախաձեռնությունները և կազմակերպությունները, մենք ևս իրականացնում էինք սննդի, հագուստի, դեղորայքի հավաքագրում և կապը կապում էինք անմիջապես Պաշտպանության, Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Օգնություն հավաքագրում էինք ըստ կարիքի և փոխանցում ՊՆ-ին, իսկ ժամանակավոր կացարանների հայթայթման հարցում աջակցում էինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ միաժամանակ կապ հաստատելով նաև այն անհատների հետ, ովքեր պատրաստ էին աջակցել կացարանների տրամադրման հարցում։ Այդ կապերի և համագործակցությունների շնորհիվ 10 օրում կարողացանք գտնել 500 կացարան: Բացի թիկունքում աշխատելուց, օգնություն էինք ուղարկում նաև սահման։ Այն մարդկանց , ովքեր ցանկանում էին մեզ օգնել, առաջին օրերին խնդրում էինք համապատասխան իրերը գնել՝ մեզ փոխանցել, սակայն, երբ արդեն փոխվստահության մթնոլորտ ստեղծվեց, ստանում էինք նաև գումարային փոծանցումներ Կազմակերպության հաշվեհամարին և ըստ կարիքի օգտագործում։
-Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը Ձեր նախաձեռնության նկատմամբ, արդյո՞ք ստացվում էր անհրաժեշտ օգնությունը հավաքագրել։
Հարցազրույց «Ամուր Միասին Բարեգործական» ՀԿ-ի անդամ Վահե Աբազյանի հետ։
Մեր Կազմակերպությունը ստեղծվել է 1987թ․, որը Անկախ...
Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...
Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...
Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...