Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ


ՄԻՏՔ ՀԿ-ի կողմից 2019թ օգոստոսի 1-ից մեկնարկել է «Տեղական ժողովրդավարություն ակտիվիզմի միջոցով» ծրագիրը, որի արդյունքում Կոտայքի մարզում ստեղծվել է Աբովյանի Երիտասարդների Միավորում երիտասարդական նախաձեռնությունը։ Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիրների մոնիթորինգ՝ հարցան միջոցով, որին մասնակցել է Աբովյան համայնքից և նրա հարակից շրջաններից 277 մարդ(177-ը՝ մինչև 30տ, 80-ը՝ 30-ից բարձր)։ 

Անանուն հարցման արդյունքում մասնակիցների մեծամասնության՝  63․8%-ի կամ 167 անձի կարծիքով, որպես առաջնային խնդիր է դասվել ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը և վատ ասֆալտապատումը, մասնավորապես՝ թերի և ոչ ամբողջական ասֆալտապատումը միայն կենտրոնական փողոցներում  փոսալցումների տեսքով(օրինակ Կարմիր բանակի և 7,8 միկրոշրջանների փողոցները), մայթեզրերի բացակայությունը և դրա արդյունքում հաճախ պատահող վթարային վիճակները, անկանուն երթևեկությունը։

Երկրորդ խնդիրը ըստ հարցման մասնակիցների 49%-ի (126 անձ) խնդիր է քաղաքում անկանոն գործող հասարակական տրանսպորտը, իսկ անկանոն աշխատամքից տրանսպորտային միջոցները ծանրաբեռնված են։ Ըստ բնակիչների՝ 3-րդ միկրոշրջանից ինչ-որ չափ հնարավոր է տրանսպորտից օգտվել,  իսկ արդեն «կինոյի շենքի» կանգառից դա անհնար է լինում։

Իսկ հարցվածների 45%-ի կարծիքով քաղաքի խնդիրներից են անբարեկարգ այգիները, պուրակները, բազմաբնակարան շենքերի վտանգավոր կամ չգործող վերելակները։

Երևանին մոտ գտնվող Աբովյան համայնքում, չնայած առկա բոլոր նախադրյալներին, բայց թույլ է զարգացած նաև զբոսաշրջությունը․ ժամանցի կենտրոնները, հյուրանոցները գրեթե բացակայում են։ Այսպես է նշել հարցվածների 40.9%-ը կամ 105 անձ։

Համայնքի բնակչության կողմից հիշատկված խնդիրներից են շրջակա միջավայրի թերի պահպանությունը (39.3%), քաղաքի աղբահանության և սանիտարական վիճակը (36.6%), պասիվ մշակութային կյանքը (34.6%), առաջնային բժշկական սպասարկման պայմանները`սպասարկման ցածր որակով և բուժհաստատություններում կուտակված հերթերով (33.1%), երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների բացակայությունը, որը , ըստ հարցվածների՝ հանգեցնում է ոչ երիտասակենտրոն քաղաքականության, առկա երիտասարդական կառույցները քաղաքականացվում են, երիտասարդը սեփական առօրյան և ժամանցը կազմակերպելու համար նախընտրում է Երևանը, ոչ թե Աբովյանը։

Համայնքային խնդիրների հավաքագրումից հետո Աբովյանի երիտասարդների միավորում նախաձեռնությունը իրականացրեց հանրային քննարկում, որի արդյունքում քաղաքացիները կարևորեցին նաև՝ 

Քաղաքի բնակիչների իրազեկվածության պակասը և ցածր մասնակցելիության աստիճանը համայնքային միջոցառումներին

Երիտասարդների անտարբերությունը համայնքային խնդիրներին, միջոցառումներին և առհասարակ կյանքին, 

ՏԻՄ-ի աջակցության բացակայությունը,

Թերի լուսավորությունը որը բացակայում է Էլառ թաղամասում և 7,8 միկրոշրջաններում և հիմնականում առկա է կենտրոնական փողոցներում,

Աշխատատեղերի պակասը առկա աշխատատեղերը միայն բանվորների և սպասարկման ոլորտի մասնագետների համար են,

Ժամանցի կենտրոնների բացակայություն, մասնավորապես երիտասարդական ազատ տարածքների,

Տուրիստական ներուժի վատ օգտագործումը, որոշ հուշարձանների անմխիթար վիճակը (օրինակ Էլուար ամրոցի), 

Քաղաքի անկանոն շինարարությունը, ինչի արդյունքում քաղաքը կորցրել է իր ճարտարապետական դիմագիծը։

 «Մոտ գտնվելով Երևանին քաղաքը վերածվել է հյուրանոցի չկան նորմալ ժամանցի կետեր, առկա աշխատատեղերը միայն բանվորների և սպասարկման ոլորտի մասնագետների համար են, ՏԻՄ-ի կողմից չեն կատարվում քաղաքի կյանքը ակտիվացնող, խթանող միջոցառումներ»,- նշում էր քաղաքացիներից մեկը։   

Հանրային քննարկումից հետո Աբովյանի Երիտասարդների Միավորում նախաձեռնությունը կազմել է համայնքի կյանքի բարելավման, խնդիրների լուծման մեխանիզմների առաջարկությունների փաթեթ, որը ներառում է՝ 


1. Ասֆալտապատման խնդրի մասով առաջնայնություն տալ Կարմիր բանակի փողոցին և 7-րդ, 8-րդ  միկրոշրջաններին, որոնք առավել անբարվոք վիճակում են։ Բացի այդ մայթեզրերի կառուցապատում իրականացնել, որը կընդգծի ճանապարհի և մայթի բաժանման հատվածը, ինչը բնակիչներին թույլ կտա անվտանգ քայլել փողոցում։

2. Հասարակական տրանսպորտի թերի աշխատանքի մասով սկսել բանակցություններ «Հայ ավտոկայան» ՓԲԸ-ի հետ, որի արդյունքները թափանցիկ կերպով կներկայացվեն հանրությանը, ինչպես նաև առաջարկներ ունեցող անձինք հնարավորություն կունենան մասնակցելու գործընթացին։

3. Զբոսաշրջության զարգացման մասով բարեկարգել Էլուար ամրոցը, որը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել զբոսաշրջության տեսանկյունից, ինչպես նաև գտնել քաղաքի այն առավելությունները որոնք ևս կխթանեն Աբովյանի զբոսաշրջային գրավչությունը։

4. Գործարկել «Աբովյանը IT քաղաք» ծրագիրը, որի մասով քաղաքապետարանում իրականացվել են աշխատանքներ, սակայն այդպես էլ կյանքի չի կոչվել։

5. Հեծանվասպորտի զարգացման համար ներդրումներ գտնել հեծանվահրապարակի կառուցման համար, որն ունիվերսալ կերպով կծառայի նաև այլ սպորտային միջոցառումների իրականացման համար, ինչն էլ կխթանի ինչպես քաղաքի հեծանվասպորտային գրավչությունը, այնպես էլ մարզական կյանքը։

6. Ակտիվ համագործակցել մասնավոր հատվածի և ՀԿ-ների հետ(կոնֆերանսներ, քննարկումներ, հանրային լսումներ), որը արդյունքում հնարավոր կլինի թիրախային կերպով լուծել առկա ժամանցային կենտրոնների(կինոթատրոն, թատրոն, սրճարան, հակասրճարան և այլն) հանրաճանաչության հարցն ու կխթանի տարատեսակ միջոցառումների կազմակերպումը։ Դե իսկ ՀԿ-ների հետ հնարավոր կլինի ջանքեր գործադրել խթանելու համար քաղաքացիական ու երիտասարդների մասնակցությունը հանրային գործընթացներում։

7. Էներգախնայող լամպերի միջոցով լրացնել Աբովյանի կենտրոնից դուրս ընկած հատվածների լուսավարության խնդիրը։

8. Խստորեն հետևել փողոցային առևտրի սահմանափակման կանոնակարգին, որն այժմ չի իրականցվում։

9. Վերելակների նորացման ծրագիր սկսել, որով բնակիչների, համայնքապետարանի, կառավարության և այլ դոնորների միջոցով թեկուզ դանդաղ, բայց կայուն կերպով հնարավոր կլինի թարմացնել վերելակային ցանցը։

10. Բարեկարգել այգիներն ու պուրակները և քաղաքի տարբեր հատվածներում յուրաքանչյուր տարի առնվազն 10․000 ծառ տնկել։

11. Ապամոնտաժել ապօրինի շինությունները և մայթերը վերադարձնել բնակիչներին։

12. Ուշադրություն դարձնել աղբահանության գործընթացին, մասնավորապես բազմահարկ շենքերի մասով առավել հաճախակի դարձնել այն, որպեսզի աղբի հոտը չդառնա մարդկանց կենցաղի մի մասը։

13. Ավագանու նիստերի և հանրային լսումների ու քննարկումների, իրականացվող ծրագրերի մասին ինֆորմացիան առավել լայն ձևով տարածել սոցիալական ցանցերում, որպեսզի առավել հասանելի դառնա բնակչությանը։


Նախաձեռնության կողմից փաթեթը Աբովյանի քաղաքապետարան ներկայացվել է մայիսի ավարտին, սակայն մինչ օրս տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ պատասխանը հետաձգվել է։ 

Նշենք նաև՝ հարցման ընթացքում «1-5 բալանի համակարգով գնահատեք ՏԻՄ-ի աշխատանքը» հարցին քաղաքացիների մեծամասնությունը գնահատել է «3»:


Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Սնուփ Դոգը և իր «թևի տակ» առած երիտասարդները․Մուտք Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)

Սնուփ Դոգ՝ մարդ ով ունի բազմաթիվ հետաքրքրություննե...

  • Աիդա Սարիբեկյան
  • Հունիս 27, 2020
Մալալա Յուսուֆզայ․ Ամենաերիտասարդ նոբելյան մրցանակակիրը

Թվում է, թե 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հ...

  • Ալվարդ Անդրեասյան
  • Հունիս 20, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել