Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Առաջին կինը, ով կոտրեց կարծրատիպերը մաթեմատիկայի ասպարեզում

2014 թվականին Մարիամ Միրզախանին դարձավ առաջին կինը, ով նվաճեց Ֆիլդսի մեդալը՝ մաթեմատիկայի նոբելյան մրցանակը։ Հայտնի գիտնականը միշտ չէ, որ եղել է մաթեմատիկայի հանճար։ Թեհրանում ծնված փոքրիկ աղջնակը երազում էր գրող դառնալ, մաթեմատիկայի մասին անգամ չէր էլ մտածում, սակայն ավագ դասարանում թվերի հանդեպ սերը իրենն ասաց։ 17 տարեկան հասակում նա առաջին կինն էր Իրանում, ով ոչ միայն մասնակցեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային, այլև երկու տարի անընդմեջ նվաճեց ոսկե մեդալ՝ այն էլ երեքը։ Համալսարանն ավարտելուց հետո Միրզախանին մեկնեց ԱՄՆ՝ Հարվարդում ուսանելու նպատակով։ Իր դիսերտացիայում նա լուծեց այնպիսի խնդիրներ, որոնք տարիներ շարունակ փակուղու մեջ էին պահում լավագույն գիտնականներին։ 2008 թվականից աշխատում էր որպես պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանում, որտեղ հարգանքի է արժանացել մաթեմատիկական տեսությունները հմտորեն «խառնելու» ունակության և, թվում է թե, անլուծելի խնդիրները լուծելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ մաթեմատիկան առանձնապես չի տարբերվում սիրավեպ գրելուց, քանզի «ձեր խնդիրը զարգանում է կենդանի կերպարի պես» ։

Նրա աշխատանքների մեծ մասը տեսական էին, և տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անձանց համար նա համարվում էր «օտար լեզու», որը հասկանալը բարդ էր։ Գործնականում նրա աշխատանքը նույնիսկ կարող է փոխել ֆիզիկոս-տեսաբանների պատկերացումները այն մասին, թե ինչպես է ձևավորվել տիեզերքը։ Խնդիրների լուծման իր մեթոդը Միրզախանին համեմատել է տարբեր կերպարների մասնակցությամբ սիրավեպ գրելու հետ, երբ արդեն գիտես ինչի մասին է, ճանաչում ես բոլոր կերպարներին, սակայն երբ ետ ես նայում, փոխվում են տպավորություններդ, տեսակետներդ յուրաքանչյուր տարրի մասին։ Ինչպես Իրանում, այնպես էլ միջազգային մակարդակում Միրզախանին կանանց համար դարձավ հերոսական կերպար գիտության ասպարեզում։ Նրա գործընկերները բնութագրում էին նրան որպես շատ համեստ և անվստահ կին, բայց 2014 թվականին հաղթելով Ֆիլդսի մրցանակը՝ նա իր ազդեցությունը ունեցավ, ասելով. «Ես երջանիկ կլինեմ, եթե սա ոգևորի նաև երիտասարդ կին-գիտնականներին և մաթեմատիկոսներին»։

-Ես չունեմ հստակ բաղադրատոմս (նոր ապացույցների ձեռք բերման համար)... Դա միևնույնն է, ինչ մոլորվել ջունգլիներում և փորձել օգտագործել բոլոր գիտելիքները, որ ունես նոր հնարքներ մտածելու համար, և եթե հաջողվի, դու կկարողանաս գտնել լուծում։

Միրզախանին իրեն անվանում էր «դանդաղաշարժ», գուցե պետք է դիտարկել լրջության տեսանկյունից։ Մակմալենը՝ Հարվարդի պրոֆեսոր, Միրզախանիի խորհրդատուն, ասում է. «Մարիամը այն հազվադեպ գիտնականներից էր, ով խնդիրների լուծման ակնառու հմտությունները համադրում էր հասուն գիտնականի խորաթափանցության և հետաքրքրասիրության հետ։ Հավանաբար նա ավելի շատ «խորը»մտածողությամբ գիտնական է, քան «դանդաղաշարժ»։ Նա չէր բավարարվում նրանով, որ ունի ճիշտ այնքան ինֆորմացիա, որը անհրաժեշտ է, որպեսզի փաստարկը աշխատի։ Նա ցանկանում էր հասկանալ ամեն ինչ ավելի խորը մակարդակում, ավելի խորապես ուսումնասիրել յուրաքանչյուր տարր, անկյուն, գիծ մաթեմատիկայի հրաշքների աշխարհում և լիովին սուզվելուց հետո միայն սկսում էր լուծել խնդիրները։ Ի տարբերություն շատ մաթեմատիկոսների, ովքեր ընտրում են ապացույցի ուղիղ ճանապարհը, անցնում այն ցանկացած դժվարության միջոցով, Միրզախանին, իրերին այլ կերպ նայելով, շրջանցում էր խոչընդոտները։ Կարծում եմ՝ հենց դա նկատի ուներ դանդաղաշարժ ասելով »։

-Ինձ դուր է գալիս անցնել այն բոլոր երևակայական սահմանները, որոնք մարդիկ են «գծում» զանազան ոլորտների միջև․դա շատ է թարմացնում։ 2008 թվականին նա ամուսնացավ լեհ գիտնական, ներկայումս Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Յան Վոնդրակի հետ։ Նրանք ունեն Անահիտա անունով աղջիկ, ով կարծում էր, թե Միրզախանին նկարիչ է, քանի որ նա անընդհատ թղթերի վրա երկրաչափական պատկերներ էր գծում և մաթեմատիկական բանաձևեր գրում ։ Միրզախանիի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, որի դեմ նա պայքարում էր 2013 թվականից, բայց, ավաղ, հեռացավ կյանքից 2017 թվականին 40 տարեկան հասակում։

Վերջին հրապարակումները

«Երիտասարդների Ձայնը» Միավորման առաջարկները Կամավորության օրենքի մասին

27․05․2020թ․-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի ...

  • Youth Voice
  • Հունիս 02, 2020
Եվրոպական Միություն

Այս հոդվածաշարով նպատակ ունենք ներկայացնել, թե ինչ...

  • Սուրեն Թադևոսյան
  • Մայիս 28, 2020
Ուսանողական կյանքը Գերմանիայում

Գերմանիայում ուսանողների կյանքը նույնպես լեցուն է ...

  • Անի Խաչատրյան
  • Մայիս 26, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել