Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Բացվել է Նորապատի «Վերևելք» դրամատիկական թատրոնը

 

 Կպատմե՞ք Ձեր մասին

 
Մանկուց սիրել եմ թատրոնը ու նպատակ էր ինձ համար դառնալ լավ դերասան կամ ռեժիսոր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵԹԿՊԻ ռեժիսուրայի բաժին։ 2-րդ կուրսում արդեն առաջին երազանքս կատարվեց՝  խաղում էի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, գլխավոր դերերում։ Մի շարք հաջողությունների հասնելուց և համալսարանը ավարտելուց հետո ՝ եկա Արմավիր , աշխատեցի մշակույթի տանը 3 ամիս հետո դուրս եկա , արդեն ընկերոջս հետ, ով նաև իմ համակուրսեցին էր։ Որոշել էինք Արմավիրում թատրոն բացել։ Իր՝ բանակից վերադառնալուց անմիջապես հետո արդեն բոլոր ծրագրերը մշակված էին ։ Տուն վերադառնալուն մնացել էր 20 օր ու պատերազմը սկսվեց , նա հերոսի մահով ընկավ, ու ես երդվեցի, որ մեր երազանքը ամեն գնով իրականացնելու եմ, ու կարծում եմ ստացվեց։  Հիմա մեր տարբերանշանը  ընկերոջս դիմապատկեր է․․․ Ես հպարտ եմ իրենով։ 

 
Թատրոնի տեղծման մասին կպատմե՞ք  ի՞նչը Ձեզ ոգեշնչեց նախաձեռնել այդ գործը։

 Ինձ ոգեշնչել է  սերը դեպի թատրոն։ Ունեի ընկեր՝  Ալեքը,ում երազանք էր միասին թատրոնի ստեղծումը։ Այդ պատճառով ես որոշեցի կյանքի կոչել իր և իմ երազանքը։ Հետո  ես հիվանդ եմ թատրոնով , անկեղծ սրանք ուղակի խոսքեր չեն․․․ ես իրո՛ք հիվանդ եմ թատրոնով։


Ինչպիսի՞ ներկայացումներ, միջոցառումներ կլինեն թատրոնում, որոնք կգրավեն բնակիչներին ։

Թատրոնը ամենուր է ու ամենուր պետք է լինի։ Գյուղ , քաղաք․․․ դրանք ուղղակի վայրեր են, իսկ թատրոնը կյանք է , իսկ կյանքը ամեն տեղ լավն է։ Չեմ կարծում , որ կզիջի որևէ թատրոնի ներկայացումներին, իսկ նորություններ դեռ սպասվում են, որոնց մասին կխոսեմ, երբ ժամանակը գա։
Թատրոնը կարդարացնի հասարակության սպասելիքները, թե ոչ՝ աշխատանքի որակից է կախված։ Հուսամ հուսախաբ չեմ անի Արմավիրին։

 

Վերջին հրապարակումները

Կոմպոստի հորերի, աղբի տեսակավորման աղբամանների և գրասենյակային գույքի ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ն «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Օգոստոս 07, 2021
Նոր հավելված․ ի՞նչ է «Ուղեցույց»-ը

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան...

  • Youth Voice
  • Հունիս 17, 2021
Երկխոսության հարթակ Նոր Կեսարիա համայնքում

Արմավիրի մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի...

  • Youth Voice
  • Հունիս 16, 2021
Տեղական ժողովրդավարության դպրոց Արմավիրի մարզում

«Տեղական Ժողովրդավարության դպրոց» ծրագրի Արմավիրի ...

  • Youth Voice
  • Ապրիլ 28, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել