Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ուսանողական կյանքը Գերմանիայում

 


Գերմանիայում համալսարան կարող են ընդունվել միայն Gymnasium-ը (ավագ դպրոց) ավարտելուց հետո: Սակայն այս ճանապարհը բավական դժվար է. համալսարան ընդունվում են միայն լավագույնները:

Ինչպիսի՞ն է Գերմանիայի ուսումնական ծրագիրը և որոնք են ամենատարածված մասնագիտությունները

Նոր կիսամյակի սկզբից ուսանողները կազմում են իրենց Studienplan- ը (ուսումնական պլաններ) և ընտրում են Vorlesungen- ը (դասախոսություններ), սեմինարները և այլ դասընթացներ, որոնց կցանկանային մասնակցել: Կիսամյակի սկզբի և դասերի մեկնարկի ճշգրիտ ժամանակը տատանվում է՝ կախված համալսարանից և բաժնից: Որոշ բաժիններում դասերը սկսվում են առավոտյան 8-ին, իսկ մյուսները՝ առավոտյան 9-ին, և կարող են տևել մինչև երեկոյան ժամը 22:00: Sommersemester- ը (ամառային կիսամյակ) սկսվում է ապրիլի առաջին երկու շաբաթվա ընթացքում, և Wintersemester- ը (ձմեռային կիսամյակ) սկսվում է հոկտեմբերի առաջին երկու շաբաթներից: Բակալավրում սովորելու ժամանակահատվածը 6 կիսամյակ է: Առաջին երկու կիսամյակում ուսանողները համալսարանում անցկացնում են միջինը 38 ժամ:
Ուսանողների համար քննությունների անցկացման կարգը ամեն մասնագիտության դեպքում շատ տարբեր է, օրինակ, բժշկական ֆակուլտետի ուսանողները ունենում են գրավոր, բանավոր և պրակտիկ քննություններ, իսկ հումանիտար ֆակուլտետներում ուսանողները ավելի շատ կատարում են տնային առաջադրանքներ և գրում են էսսեներ(շարադրություններ), որը քննության կազմակերպման ձև է: Քննությունը առաջին իսկ անգամից չհանձնելու դեպքում ուսանողներին տրվում է ևս 1-2 հնարավորություն:Բիզնեսի կառավարումը, ինժեների մասնագիտությունը, հոգեբանությունը ամենատարածված մասնագիտություններից են Գերմանիայում:
Գերմանիայի ուսումնական ծրագրերը նախատեսված են ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ տալու համար:Ուսանողները մշտապես սովորելու բան ունեն և քննություններն այդքան էլ հեշտ չեն, այնպես որ, աշխատասիրությունն այստեղ հաջողության բանալին է:

Արդյո՞ք գերմանացի ուսանողները համատեղում են ուսումն ու աշխատանքը:

Բացի համալսարանական դասերից, ուսանողները մասնակցում են համալսարանի կողմից առաջարկվող հավելյալ դասընթացների, օրինակ Բեռլինի համալսարանը, ապահովում է ավելի քան 800 արտահամալսարանական դասընթաց, որոնցից շատերը կազմակերպվում են ուսանողական ասոցիացիաների կողմից:
Բացի այդ, հարկ է նշել, որ Գերմանիայի պետական ​​համալսարաններն անվճար են կամ շատ ցածր են վարձավճարները, իսկ առողջության ապահովագրությունը ուսանողի համար պարտադիր է: Ուսանողական քարտերի միջոցով էլ,  տրանսպորտից կարող են օգտվել զեղչված գներով:
Ուսանողը, համալսարան ընդունվելուն պես, վարձակալում է բնակարան, գտնում անհրաժեշտ աշխատանք և անցնում իր բնականոն կյանքին: Նրանք մեծամասամբ ապրում եմ ծնողներից առանձին և իրենք են հոգում իրենց ուսման վարձի և մնացած ֆինանսական խնդիրները: Ուսանողները, սակայն օգտվում են բազմաթիվ զեղչերից, օրինակ՝ կան տարբեր վայրեր, որտեղ կարող են անվճար օգտվել համակարգիչներից, կարող են շրջագայել այլ երկրներ, ձեռք բերել բանկային հաշիվ, ունենալ վարկային քարտ: Զեղչային այս համակարգը շատ ճկուն է խոշոր քաղաքներում և ուսանողները կարողանում են մասնակցել մշակութային միջոցառումների, ինչպես նաև գնումներ կատարել: Ուսանողները այս ամենի հետ մեկտեղ, շատ տնտեսող են իրենց աշխատած գումարի հարցում, ինչի արդյունքում էլ կարողանում են ճիշտ կազմակերպել իրենց գնումների չափը:  Չնայած բազմաթիվ դասերին ու քննություններին, գերմանացի ուսանողները կարողանում են համատեղել  աշխատանքը և ուսումը :
Միջին հաշվով, Գերմանիայում ուսանողներն ամսական ծախսում են մոտ 850 եվրո: Ծախսերը ներառում են վարձավճարներ, սնունդ, ճանապարհորդություն, ապահովագրություն, անհրաժեշտ պարագաներ և զվարճանքներ: Եկամուտի մեծ մասը ստացվում է ուսանողների խնայողություններից, վարկերից կամ դրամաշնորհներից:

Ինչպե՞ս և որտե՞ղ են սնվում գերմանացի ուսանողները

Ռեստորանները շատ թանկ են, ուստի ուսանողները գումարը խնայելու նպատակով օգտվում են համալսարանի ճաշարանից: Գրեյֆվալդի համալսարանում նույնիսկ առանձնացված սրճարան կա, որը պատկանում էր ճաշարանին: Ճաշից հետո կարող ես իջնել և մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմել: Իսկ հանգստյան օրերին գերմանաբնակ ուսանողները ակումբներում հավաքույթներ են կազմակերպում, ուրախանում և վայելում իրենց ուսանողական ակտիվ կյանքը: 


Օգտագործված հղումներ՝

 https://www.zeitjung.de/start-ins-uni-leben-studium-finanzieren-studenten-geld/ 

https://www.studium-ratgeber.de/studentenleben/als-student-sparen/ueberleben-als-student/

https://www.expat.com/en/guide/europe/germany/12717-student-life-in-germany.html

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Անի Խաչատրյան

Լրագրող, ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել