Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Սփյուռքի հայկական երիտասարդական համայնքները



Սփյուռքի հայկական համայնքների պահպանության և ինքնակազմակերպման գործում մեծ դեր ունեն սփյուռքի երիտասարդական նախաձեռնությունները, որոնք շարունակում են կրել  հայկական մշակույթը, պահպանել այն և ներկայացնել տարբեր ազգերին:

 

Ստորև ներկայացնում ենք Սփյուռքում գործող ակտիվ երիտասարդական համայնքները:

 

Վերջին տարիներին շատ ակտիվ է Քյոլնի երիտասարդական համայնքը: Բոլոր միջոցառումներին և պատարագներին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ: Պատճառներից հատկանշական են սիրիահայերի մեծ ներհոսքը, ինչպես նաև համայնքի և եկեղեցու համատեղ կազմակերպչական աշխատանքները: 

Համայնքն ունի տարբեր երիտասարդական միջոցառումներ, որոնք կազմակերպվում են «Երիտասարդական հանձնաժողովի» կողմից: Հանձնաժողովի կազմի մեջ մտնող երիտասարդներն ամսվա ընթացքում կազմակերպում են մի քանի միջոցառումներ, որոնք հետաքրքրում են ներկայիս երիտասարդին: Այսպիսով, յուրաքանչյուր ամիս երիտասարդներին փորձում են ներգրավվել միջոցառումների մեջ, զրուցել և նոր կապեր ստեղծել:

ՌԴ-ի Սամարա քաղաքում գործում է «Հայ երիտասարդների միություն» հասարակական կազմակերպությունը: 2015թ.-ից գործում է միության երիտասարդական թևը, որը կազմակերպում է մեծ քանակությամբ երիտասարդական միջոցառումներ:

 Կազմակերպության հիմնական գործունեությունը ազգային հայկական հասարակական միջոցառումների, թեմատիկ ցուցահանդեսների և փառատոնների կազմակերպումն է Սամարա քաղաքում և շրջակա տարածքում: Նաև գործում են կիրակնօրյա խմբակներ՝ հայ ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը ուսումնասիրելու համար:

2011 թ.-ի մարտի 3-ին հիմնադրվել է Մոսկվայի «Հայ երիտասարդության ասոցիացիան», որը Մոսկվայում առաջին հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է: Այն հիմնադրվել է 12 ուսանողական միավորումների կողմից, այնուհետև ներառել է մոտ 30 հայկական ուսանողական կազմակերպություններ:Ասոցիացիան ստեղծվել է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբման, նրանց քաղաքացիական իրավունքների և ազգային-մշակութային շահերի գիտակցման նպատակով:


«Գերմանիայի հայ երիտասարդական ասոցիացիան» համաժողովրդական ակտիվ, ժողովրդավարական, անկուսակցական և ոչ դավանանքային երիտասարդական ասոցիացիա է, որն աշխատում է կամավոր հիմունքներով և իրականացնում է բազմաթիվ երիտասարդական միջոցառումներ: «Ճանապարհորդություն Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղեկատվություն են տրամադրում հայ երիտասարդությանը, հնարավորություն տալիս այցելել իրենց երկիր, ընդլայնել լեզվական հմտությունները, ավելի մանրամասն ուսումնասիրել մշակույթը և ակտիվորեն մասնակցել Հայաստանում իրականացվող երիտասարդական ծրագրերին:


Իսկ ահա Փարիզի հրապարակի մերձակայքում գտնվում է «Հայ երիտասարդությունը Ֆրանսիայում» երիտասարդական ակումբը, որտեղ երիտասարդները սովորում են հայկական  ազգագրական պարեր:

Կանադայում գործում է «Հայ երիտասարդների ֆեդերացիա», որի նպատակն է ամրապնդել հայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝  հետաքրքիր,արդյունավետ ու հիշարժան միջոցառումների միջոցով: Այդ նպատակով կազմակերպվում է ամառային ճամբար դեպի Հայաստան, որը տևում է մոտ 3 շաբաթ: Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները շրջագայում են ողջ ՀՀ և ԼՂՀ տարածքով, ծանոթանում պատմական վայրերին, շփվում տեղի բնակչության հետ: Հաջորդ երկու շաբաթն անցկացնում են Վանաձոր քաղաքում, որի ընթացքում տեղի երեխաների համար կազմակերպում են ինտերակտիվ ճամբար: Ծրագիրը հնարավորություն է տալիս մեծ դերակատարում ունենալ Հայաստանի երիտասարդական-հասարակական կյանքի կայացման գործում, ինչպես նաև ազդեցություն թողնել հայ երեխաների ազգային գիտակցության ձևավորման վրա:

Թուրքիայում ակտիվ է հիմնականում պոլսահայ երիտասարդությունը, սակայն նրանց քաղաքականությունը պետք է բխի պետության ազգային շահերից: Այստեղ հայերի համար հեշտ է ինտեգրվել թուրք երիտասարդության հետ այն դեպքում, երբ անում են այն, ինչ նրանք: Սակայն, որոշներն էլ ձգտում են չշփվել՝ խուսափելով բախումներից: Հայտնի է «Taksim» մարզական ակումբը, որը հիմնադրվել է 1940 թ.-ին՝ Ժիրայր Թյուլբենտչյանի, Զարեհ Սինանյանի, Օնիկ Մանուկյանի, Արդաշես Նիշանյանի, Քեմալ Ռաֆաթ բեյի և Նուսրեթ բեյի կողմից: Ակումբը, որի  նպատակը  ֆուտբոլի ասպարեզում մեծ արդյունքներ գրանցելն է,  գտնվում է Կուրթուլուսում: Ակումբի հանդիպումներն անցկացվում են Şişli’deki Feriköy  մարզադաշտում:  Թեև այն հիմնադրման օրից գործունեություն է ծավալել ֆուտբոլային ասպարեզում, այսօր գործում է նաև շախմատի ոլորտում: Ակումբի անդամները մրցում են Ստամբուլի շախմատի տարածաշրջանային լիգայում:

Այսպիսով,  երկար կարող ենք թվարկել սփյուռքի հայ երիտասարդական  նախաձեռնությունների, որոնք իրենց նպաստն են ունենում սփյուռքում ազգային ու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանն ուղղված գործում:

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Սնուփ Դոգը և իր «թևի տակ» առած երիտասարդները․Մուտք Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)

Սնուփ Դոգ՝ մարդ ով ունի բազմաթիվ հետաքրքրություննե...

  • Աիդա Սարիբեկյան
  • Հունիս 27, 2020
Հեղինակ : Անի Խաչատրյան

Լրագրող, ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել