Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Մալալա Յուսուֆզայ․ Ամենաերիտասարդ նոբելյան մրցանակակիրը



Կանայք կրթություն ստանալու և ինքնադրսևորվելու իրավունք ունեն․


Թվում է, թե 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հաղթահարել է սեռերի միջև անհավասարության գրեթե բոլոր դրսևորումները, նման հայտարարությունն անհեթեթ է. բայց արի ու տես` արդիական է:

Խտրականություն բառը ունի լատիներեն ծագում՝ discrimire, որը նշանակում է «առանձնացնել», «տարբերակել», այն էապես նման իրավիճակներում որոշակի հատկանիշներով (մաշկի գույն, սեռ,) օժտված մարդկային խմբի նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դսևորումն է։ Խտրականության տեսակ է գենդերային (մարդու սեռով պայմանավորված) խտրականությունը, որը հասարակության կողմից սեռի հատկանիշներով ամրագրված  կարծատիպերի արդյունք է և հանգեցնում է սեռերի նկատմամբ անհավասար վերաբերմունքի:  Ըստ Global Gender Gap-ի Պակիստանը գենդերային հավասարությամբ ամենացածր մակարդակ ունեցող նախավերջին երկիրն է: Ինչպես մյուս մահմեդական երկրներում, այդպես էլ Պակիստանում կանայք ստորադասվում են , զրկվում իրենց իրավունքներից, ենթարկվում են բռնությունների, բայց միևնույն ժամանակ կանայք համարվում են հավասարություն պահանջող և իրենց իրավունքների համար պայքարող առաջամարտիկներից մեկը։

2009 թվականին, երբ աշխարհի վտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ Թալիբանը փորձում էր պահել իրենց վերահսկողությունը Պակիստանի հյուսիսում գտնվող Սվաթ բնակավայրում, սահմանվեցին խիստ արգելքներ, որոնց թվում էր նաև աղջիկների՝ կրթություն ստանալու արգելքը:

Այդ ժամանակ տասնմեկամյա Մալալա Յուսուֆզային, ով ապրում էր Մինգորում՝ Սվաթի ամենախոշոր քաղաքում, դեմ գնաց Թալիբան ահաբեկչական խմբավորման պահանջներին և որոշեց պայքարել կրթության իր իրավունքի համար:

Լրագրող Աբդուլ Հայի Կակարի առաջարկով, Մալալան  կեղծ անունով բլոգ է բացում  BBC URDU-ի համար՝ մանրամասնորեն պատմելով, թե ինչպիսին է կյանքը թալիբների վերահսկողության ներքո:

BBC-ում օրագրի հրապարակումից հետո, Մալալան հայտնվեց New York Times-ի վավերագրական ֆիլմում, որտեղ ներկայացվում է աղջիկների և կանանց նկատմամբ թալիբների ճնշումները:

Այն, որ օրագրի հեղինակը ինքն է, հայտնի դարձավ 2011 թվականին:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Մալալայի նկատմամբ գործադրվող  սպառնալիքները իրականություն դարձան հոկտեմբերի 9-ին:


Դպրոցից տուն վերադարձող Մալալայի վրա կրակեց թուրք գրոհայինը՝ վնասելով գլուխն ու վիզը:

Մալալան նշում է, որ դեպքից մի քանի օր առաջ պատկերացրել է նման իրավիճակ, և մտածել, որ կոշիկ կնետի նրանց վրա, իսկ հետո հասկացել՝ եթե կոշիկ նետի ոչնչով չի տարբերվի  նրանցից:

Պակիստանում և շատ այլ երկրներում մարդիկ փողոց էին դուրս գալիս՝ ցույց տալու իրենց աջակցությունը տասնհինգամյա աղջկան, իսկ Նեպալում և Աֆղանստանում, որտեղ կանայք և աղջիկները պայքարում էին հանուն իրենց իրավունքների, ողջ գիշեր աղոթել են Մալալայի առողջության համար:

Մալալան գիտակցության եկավ մի քանի հիվանդանոց տեղափոխվելուց հետո միայն:

Աղջկա բուժման ծախսերը Բիրմինգհեմում հոգացել է Պակիստանի կառավարությունը՝ նշելով, որ Մալալան արտասովոր աղջիկ է և իրենց երկրի պարծանքը:

Ապաքինվելուց հետո՝ Մալալան դարձավ կրթության իրավունքի համար պայքարող  ամենաականավոր ակտիվիստը: Նա հիմնեց Malala Fund  հիմնադրամը, որն աջակցում է բոլոր աղջիկներին, ովքեր բռնության են ենթարկվում ոչ միայն Պակիստանում, այլև ամբողջ աշխարհում: Malala Fund-ը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների հետ և յուրաքանչյուր վայրում յուրովի  լուծումներ է գտնում իրենց ազատության և անկախության համար պայքարող աղջիկիների համար:

Malala Fund-ի շնորհիվ Պակիստանում անվճար կրթություն  են ստացել տնայնագործները, հոգեբանական-սոցիալական աջակցություն է տրվել ներքին տեղահանվածների ճամբարին, վերանորոգվել են վնասված  դասասենյակները, դպրոցներին տրամադրվել են դպրոցական պարագաներ:

Քենիայում հիմնադրամը Նայրոբիի հետնախորշների աղջիկներին  հնարավորություն  է տալիս ուսումնասիրել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները:  Malala Fund-ի շնորհիվ, հեռավոր գյուղերում ապրող աղջիկները հնարավորություն ունեն անվճար միջնակարգ կրթություն ստանալ:

Արևմտյան Աֆրիկայում Malala Fund-ը աջակցում էբոլայի համաճարակից (Ebola outbreak) տուժած դեռահասներին, ովքեր պայքարում են իրենք իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար:

Malala Fund-ը աջակցում է նաև Հորդանանի փախստականներին՝ ապահովելով կրթություն ստանալու բոլոր միջոցները::

Լեհաստանում հիմնադրամի հովանավորությամբ բացվել է դպրոց, որտեղ աղջիկները ստանում են միջնակարգ կրթություն:

Մալալայի ճանաչումը պակիստանցիների մի մասի մոտ առաջացրել էր նախանձ ու կասկած իր գործունեության շուրջ: Նրանք ասում են, որ Մալալան ամեն ինչ անում է փողի համար, որ պարգևը միայն իրենն է, ոչ թե ժողովրդինը կամ Պակիստանինը:

Մինչդեռ այս քննադատությունները Մալալային չեն կոտրել: Նա ասում է.

-Կարևոր չէ Մալալային կրակել են, թե ոչ: Մալալան միայն իր անձի համար չի ուզում աջակցություն ստանալ: Միակ բանը, որ նա ուզում է՝  կրթությունն է աղջիկների համար: Աջակցեք աղջիկների կրթությանն ու կանանց հավասար իրավունքներին:

2013 թ. հուլիսի 12-ին՝ իր ծննդյան օրը, Մալալան առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ ՄԱԿ-ում: Այդ օրը կոչեցին «Մալալայի օր»՝ նպատակ ունենալով  հիշեցնել ամբողջ աշխարհի աղջիկներին, որ կա մեկը, ով հաղթել է ահաբեկչությունը, մահը և հասել է իր նպատակին: Մինչդեռ Մալալան ասում է, որ դա ոչ թե իր, այլ յուրաքանչյուր կնոջ, աղջկա օրն է, ով պայքարում է իր իրավունքերի համար:

2014 թ. տասնյոթամյա Մալալան ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ դառնալով  Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

2013-ից 2017 թթ. Մալալան հաճախել է Էգբասթոնի ավագ դպրոցը: Ներկայումս նա փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն է ուսումնասիրում Օքսֆորդի համալսարանի Lady Margaret Hall-ում:

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Ալվարդ Անդրեասյան

«Երիտասարդների Ձայնը» մեդիայի լրագրող

Ձեզ կարող է հետաքրքրել