Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Կանաչ(էկոլոգիական) կառույցի համաշխարհային խորհուրդ



Կանաչ շենքերը իրենց ձևի, կառուցվածքի ու գործառնության միջոցով կրճատում կամ վերացնում են բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, ինչպես նաև կարող են ունենալ դրական ազդեցություն դրանց վրա։ Դրանք խնայում են արժեքավոր բնական ռեսուրսներ և բարելավում մեր կյանքի որակը։

Կանաչ շենքերի չափանիշներից են՝

 1. ջրի, էներգիայի և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը

2. վերականգնվող էներգիայի օգտագործումը, ինչպես օրինակ՝  արևային էներգիան,

3. ախտոտմանն ու թափոնների նվազեցմանը, ինչպես նաև թափոնների վերամշակմանն ու վերօգտագործմանն ուղղված միջոցառումները,

4. ներքին միջավայրի օդի լավ որակի ապահովումը,

5. ոչ տոքսիկ, կայուն հումքի օգտագործումը,

6. նախագծման, շինարարության և շահագործման ժամանակ շրջակա միջավայրի առանձնահատկությունները և բնակիչների կարծիքը հաշվի առնելը,

7. շենքերի դիզայն, որը կհարմարվի շրջակա միջավայրի փոփոխություններին։

 «Կանաչ» կարող է լինել ցանկացած շենք, որը համապատասխանում է այս չափորոշիչներին, լինի դա տուն, հիվանդանոց, դպրոց, թե մեկ այլ կառույց։ Այսպիսի շենքերի ստեղծմանն աջակցում է The World Green Building Council-ը (Կանաչ կառույցների համաշխարհային խորհուրդ), որն առաջնորդում է կառուցված միջավայրի վերափոխման աշխատանքները այն ավելի առողջ ու կայուն դարձնելու նպատակով։ Խորհրդի առաքելությունն է կառուցել կանաչ շենքեր ամենուր և ամենքի համար՝ կերտելով ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, այս շենքերը  միանման  չպետք է լինեն։ Հաշվի են առնվում տարբեր երկրների ու տարածաշրջանների առանձնահատկությունները. եղանակային պայմաններ,  մշակույթ ու ավանդույթներ, ճարտարապետության տարբեր ոճեր, որոնք ազդեցություն են ունենում այս շենքերի դիզայնի վրա։ Ահա, թե ինչու է World GBC-ն աջակցում տարբեր երկրների ճարտարապետական ընկերություններին՝ կառուցելու շենքերն այնպես, որ դրանք համապատասխանեն տվյալ միջավայրին։ Խորհուրդն ունի մասնաճյուղեր մոտ 70 երկրներում, որոնց միջոցով քայլեր է ձեռնարկում՝ իրականացնելու Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի (տե՛ս՝ 3, 7, 8,9,11,12,13,15 և 17 նպատակները ) համաշխարհային նպատակները։ Համակարգային փոփոխությունների մոտեցմամբ այն ձգտում է վերափոխել շինարարության ոլորտը դեպի զրոյական ածխածնով միջավայրի, քանի որ հենց շենքերի կառուցման գործընթացից է այսօր մթնոլորտ արտանետվում ածխածնի 39%-ը։ Խորհրդի նպատակն է մինչև 2050թ․ զրոյի հասցնել այդ արտանետումները։ 

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել